Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է «Մխիթարյան միաբանության» փողերը յուրացնելու մեջ

Հուլիս 31,2013 19:25

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Նորաշեն գյուղում հաշվառված. Երեւան քաղաքում  բնակվող, 1974թ. ծնված  Արտակ Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Մխիթարյան միաբանություն» ՀԿ Չորաթանի եւ Նորաշենի մասնաճյուղերի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ի տրամադրած գումարները յուրացնելու դիտավորությամբ, 2011թ. սեպտեմբերից «Մխիթարյան միաբանություն» ՀԿ Չորաթանի մասնաճյուղում հիմնված պարարվեստի խմբակի գործունեության դադարելու վերաբերյալ «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ին   չի հայտնել եւ մինչեւ 2012թ. հոկտեմբեր ամիսը, ներառյալ` այդ ՀԿ  ներկայացվող իր ֆինանսական հաշվետվություններում զետեղել է պարարվեստի խմբակի չեղած գործունեությունը եւ յուրաքանչյուր ամիս 32 հազարական դրամ, ընդհանուր  448 հազար դրամ է ստացել՝ որպես խմբակի ուսուցիչ Նվեր Խաչատրյանին վճարվելիք աշխատավարձ եւ այն յուրացրել:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ա. Փայտյանը 2011թ․ մարտ ամսին Նորաշեն գյուղում հիմնել է «Մխիթարյան միաբանություն» ՀԿ կրթամշակութային  մասնաճյուղ, որը գործել է մինչեւ 2012թ. մայիս ամիսը ներառյալ, որի գործունեության դադարեցման վերաբերյալ  նա  չի հայտնել եւ 2012-ի հունիսից մինչեւ 2012-ի հոկտեմբեր ամիսը ներառյալ «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ից,  չգործող 4 խմբակների ուսուցիչների համար,  ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 87 հազար դրամ եւ այն յուրացրել: Բացի այդ, նա 2012թ. հունիս ամսից  մինչեւ 2012-ի դեկտեմբեր ամիսը, ներառյալ` Չորաթանի մասնաճյուղի փաստացի չգործող խմբակի անվամբ  « Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ից ստացել է ընդհանուր 133 հազար դրամ եւ այն վատնում կատարելու եղանակով վճարել շախմատի խմբակի ուսուցիչ, իր ազգակից Վոլոդյա Փայտյանին:

Նախկինում չդատված Ա. Փայտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով(«Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել պաշտոնական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով») եւ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի  նստավայրում նշանակված է օգոստոսի 2-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031