Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին

Հուլիս 31,2013 19:38

Հուլիսի 30-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է հերթական մահվան դեպքը, որը ըստ նախնական տվյալների, որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողը Արման Հովսեփի Մուրադյանն է (ծնված 1993 թ.), որը բնակվել է  Վանաձոր քաղաքում:

Արման Հովսեփի Մուրադյանի բնակարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները փորձել են պարզել դեպքի մանրամասները:

Ըստ մոր խոսքերի՝ իրեն հայտնել են, որ որդին իբր եղել է «աղանդավորական» շարժման անդամ, որի պատճառով ինքնասպանություն է գործել: Սակայն մայրը ժխտում է նման տեղեկատվությունը՝ պնդելով, որ իր որդին Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ էր եւ նույնիսկ եկեղեցի գնացել է ոչ այնքան հաճախակի, եւ բացի այդ բավականին զբաղված է եղել:

Հարազատները  հայտնել են, որ, իրենք տեղեկություն են ստացել, թե իբր  դիակի  մոտ հայտնաբերվել է ինչ-որ այրված թուղթ, որը վերստին կապվել է աղանդավորական երեւույթների հետ:

Մոր ասելով՝ իրենց ընտանիքը բազմաթիվ փորձությունների եւ խնդիրների միջով են անցել, եւ վերջերս են խնդիրները լուծվել, եւ հնարավաոր չէր, որ այդ ամենը հաղթահարելուց հետո իր որդին դիմեր այդ քայլին:

Նա որդուն նկարագրել է որպես կյանքով լեցուն, ընկերների շրջապատում հարգանք վայելող եւ սիրված անձնավորություն:

Սրանք այն տեղեկություններն են, որոնք հնարավոր է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին հասկանալ Արմանի մոր կցկտուր լացակումած խոսքերից:

Այժմ դիակը տեղափոխվում է Վանաձոր, իսկ առավել ճշգրիտ տեղեկություններ, ըստ Արմանի բարեկամուհիներից մեկի՝ կարող են հայտնել վաղը:

Որդու մահվան դեպքի հետ կապված մայրը մտադիր է իր իսկ ձեռքերով վրեժխնդիր լինել այն մարդկանցից, ովքեր իրապես մեղավոր են:

«Երկար ժամանակ է լռել եմ, սակայն այժմ չեմ պատրաստվում լռել: Օգնեք ինձ գտնել հանցագործին» – ողբալով ասում էր Արմանի մայրը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031