Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 8 վիրավոր, որոնց թվում են ՌԴ քաղաքացիներ

Հուլիս 31,2013 20:49

shamshyan.com․   Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 22-ամյա Դավիթ Դավոյանի վարած Volkswagen մակնիշի 35 DO 075 համարանիշի և ՌԴ քաղաքացի Գուրգեն Ենգոյանի վարած Chevrolet Niva մակնիշի A 079 NE 134 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով Chevrolet Niva-ն կողաշրջվել և հայտնվել է ձորակում: Վթարի վայրում վարորդները մեղադրում են միմյանց տեղի ունեցած վթարի մեջ, իսկ թե ով է վթարի մեղավորը, պետք է պարզվի քննչական բաժնում՝ փորձաքննություններ կատարելուց հետո:

 

Մանրամասները՝  shamshyan.com կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031