Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուր Աթայանը չի ցանկանում պատգամավորի թեկնածու առաջադրվել թիվ 38 ընտրատարածքում

Հուլիս 31,2013 22:45

Ինչպես տեղեկացանք Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանից, վերջինս մտադրություն չունի առաջադրվելու սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին: Նա նաեւ հերքեց մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ ՀՅԴ-ն հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը եւ ավելացրեց, որ ՀՅԴ-ում իր թեկնածության վերաբերյալ նույնիսկ քննարկում չի եղել:

Կապանի Արամ Մանուկյան կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղահրամանյանը նշեց, որ կոմիտեում որեւէ թեկնածուի առաջադրման  հարց  չի քննարկվել, այս պահին նույնիսկ հստակ որոշում չկա, արդյոք ՀՅԴ-ն որեւէ թեկնածուի կառաջադրի՞, թե՞ ոչ: «Այս պահին Դաշնակցությունը ոչ մեկին չի պաշտպանում:  Միանշանակ ինչ-որ ձեւով մենք մասնակցություն ունենալու ենք՝ կա՛մ առաջադրմամբ, կամ որեւէ թեկնածուի պաշտպանելով, համենայնդեպս, այս ընտրատարածքում չենք կարող պասիվ դիրքորոշում ունենալ: Այս պահին հստակ որոշում չկա, սպասեք օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածին», – ասաց պարոն Ղահրամանյանը:

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու  կառաջադրվի Կապանի նախկին քաղաքապետերից մեկը՝ ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը, ում թեկնածությունը, թեեւ,  շատ կապանցիների սրտով չէ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. kapanci says:

    Հեղինակին.
    Եթե դու համակրում ես Աթայանին( դրա մասին են վկայում բազմաթիվ գովերգություններդ), դա քեզ իրավունք չի տալիս խոսել կապանցիների անունից:Արմեն Կարապետյանը բարի և սկզբունքային, քաղաքանապես պատրաստված անձնավորություն է, ուժեղ, գործունյա,աշխատասեր քաղաքապետ էր,ով բավականին գործ է արել Կապանի և կապանցիների համար:

  2. Հարգելիս, ձեր արշինով մյուսներին մի չափեք…
    Այսքանով ամեն ինչ ասված է…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031