Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց այնտեղից դուրս եկա Գրողների միությունը սոդոր-գոմորի կվերածվի». Լեւոն Անանյան

Օգոստոս 03,2013 15:19

«Ես շնորհալի, տաղանդավոր կազմակերպիչ եմ, առանց համեստության եմ ասում։ Ես այնքան ջանք եմ ներդրել, որ չեմ ցանկանա, որ այս կառույցը փլուզվի։ Իսկ այս խայտառակ մաղձի, թույնի, փոխադարձ ժխտումի մթնոլորտում Անանյանը հենց այնտեղից դուրս եկավ, հավանաբար սոդոր-գոմորի կվերածվի, ես շատ լավ եմ պատկերացնում: Ես որևէ ձայն չեմ առել և չեմ կեղծել»,-այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում անդրադառնալով  հուլիսի 27-ին տեղի  ունեցած Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարին ասաց  Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով չորրորդ անգամ վերընտրվեց այդ պաշտոնում:

Ըստ Անանյանի` արտահերթ համագումարում գլխավոր հարցը, այն է, որ ԳՄ-ն իր անհամաձայնությունն է հայտնել ստեղծագործական հասարակական կազմակերպությունների՝ հկ-ների կարգավիճակում ամրագրելու առթիվ եւ հույս հայտնում, որ իրենց ձայնը լսելի կլինի պետական մարմիններին:

Վերջինիս փոխանցմամբ` համագումարը քննարկել եւ հաստատել  է ՀԳՆ նոր կանոնադրությունը, գործելու օրինական դաշտում, միաժամանակ քվեարկելու այն նոր դրույթների համար, որոնք նախատեսվում են ՀՀ Ազգային ժողովի` հ/կ-ների օրենքի աշնանային նախատեսվող փոփոխություններում:

Բանախոսն անդրադառնալով քաղաքացիական հասարակության ակտիվությանն ասաց, որ մինչեւ վերջին ակցիաներն, ինքը թերահավատ էր, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության նմուշներ կլինեն, բայց այն, ինչ տեղի ունեցավ, ըստ նրա, պատվիրված չէր, այլ ինքնաբուխ էր։ «Փողի, քաղաքական շահի խնդիր չկար, դա զուլալ էր, որի հետ հաշվի նստեց կառավարությունը»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է իրենց պասիվությանը Լ. Անանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մենք գրողներից ավելին ենք պահանջում: Մեր գրողներն իրենց անհատական որակներն ու   դրսեւորումներն ունեն: Պահանջել գրողների միության միակողմանի դիրքորոշումը այս կամ այն ակցիայի վերաբերյալ, նշանակում է չպատկերացնել այս կառույցը»,-ասաց նա:

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031