Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Սահակյանն այսօր կպցրել է 22-ամյա Արմինեի կտրված թեւը

Օգոստոս 08,2013 10:09

Այսօր գիշերը ժամը 2-ի սահմաններում 22-ամյա Արմինե Ալիխանյանը կտրված թեւով, ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով Իջեւանի հիվանդանոցից տեղափոխվել է համալսարանական թիվ 1-ին հիվանդանոց: Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի եւ տրավմոտոլոգների համատեղ ջանքերով հաջողվել է Արմինեի պոկված ձեռքը վերականգնել:

Ծանր վիրահատությունից մի քանի ժամ անց Aravot.am-ի հետ զրույցում Արտավազդ Սահակյանն ասաց, որ «կրիտիկական» պահն արդեն անցել է եւ աղջկա մոտ արյան շրջանառությունն արդեն նորմալացել է:

Բժիշկը պատմեց, որ Արմինեի ձեռքը վնասվել է երեկ գիշերը Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին, Սարի գյուղի հատվածում տեղի ունեցած վթարի արդյունքում: Բժիշկ Սահակյանի խոսքերով. «Արմինեի աջ ձեռքը, ամբողջ ուսագոտին ջնջխված էր, բազմաթիվ կոտրվածքներ ուներ անրակին, բազկոսկրին ինչպես նաեւ ծղիկ ոսկրին եւ ճաճանչոսկրին, արմունկային հոդի շրջանում նույնպես վնասվածք կար: Որտեղից էլ ձեռքը ամբողջությամբ պոկվել էր»:

Արտավազդ Սահակյանը նաեւ պատմեց, որ հիվանդանոց հասցնելուց երկուսուկես ժամ հետո արյան շրջանառությունը վերականգնվել էր:

Հիվանդն արդեն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ, ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է:

Այսօր գիշեր հերթապահել է բժիշկների այն թիմը, որը մոտ 20 օր առաջ նույնպիսի բարդ վիրահատություն էր կատարել եւ կպցրել ավտովթարից տուժած մեկ այլ աղջկա՝ Լիլիթի ոտքը, որը հիվանդանոց էր տեղափոխվել Վայքից:

«Լիլիթը լավ է, բաժանմունքում է դեռ եւ բուժումը շարունակում է»,-մեզ հետ զրույցում ասաց բժիշկ Սահակյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հարգելի Արտավազդ, որպես հայ մարդ գոհունակությունս չեմ կարող չարտահայտել՝ հպարտ եմ քեզանով և երկար տարիների կյանք եմ մաղթում Ձեզ:Միանում եմ հարազատներին և ասում՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…

  2. Մհեր says:

    Ազգային հարստությունը առաջին հերթին դա ազգի նվիրյալներն են, հետո հող, գործարան և այլն: Արտավազդին համարում եմ նվիրյալ: Նա և լավ բժիշկ է, և լավ ու ազնիվ անձնավորություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031