Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում չկա Իրանին զսպող ուժ».Ս. Շաքարյանց

Օգոստոս 08,2013 17:15

«Իրանի նոր նախագահն ավելի կոշտ քաղաքականություն է վարելու, քան Ահմադինեժադը: Եթե Սերժ Սարգսյանը Իրանի որոշակի հարցերին չպատասխանի, ապա անհասկանալի իրավիճակ կառաջանա»,-այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին օգոստոսի 5-ից հետո, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, չբացառելով, որ ԵՄ-ը Հայաստանից ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո կպահանջի իրականացնել հակաիրանական քայլեր, որն անհանգստացնում է Իրանին:

«Անընդհատ ասում են` Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի` ՌԴ-ի և Արևմուտքի վրա, բայց մենք քանի տարի է` նստել ենք երեք աթոռի վրա, մյուս աթոռն էլ Իրանն է: Իրանը պարզ հասկացրեց` ինքը ինքնուրույն քաղաքական ուժ է, ինքնուրույն քաղաքականություն է վարելու Անդրկովկասում և չի կարելի նրան նույնացնել Ռուսաստանի հետ, ինչպես մեզ մոտ են հաճախ ասում»,-ասաց Շաքարյանցը, նշելով, որ տարածաշրջանում չկա Իրանին զսպող ուժ:

Ըստ բանախոսի` Իրանի վերջնագիրն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան ՌԴ-ի վերջնագիրը: «Հայաստանը պետք է պահպանի չեզոքությունը, խոստումներ չտա: Երեք վերջնագրերից մեկը պետք է նախընտրի Հայաստանը և մտածի`իր էներգետիկ անվտանգությունը ումից է կախված, որ երկրներն են քեզ հետ սահմանակից»,-նկատեց քաղաքագետը, հավելելով, որ երեք կողմերից մեկին, այնուամենայնիվ, մերժելու է, իսկ թե որը կլինի, դժվարացավ պատասխանել . «Եթե քվեարկության դրվի, ապա մեր ազգը դեմ կլինի Արեւմուտքին, բայց մեր ժողովրդից ոչ ոք չի հարցնի»,-ընդգծեց Շաքարյանցը:

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը ԼՂ հարցի շուրջ, Սերգեյ Շաքարյանցն ասաց. «Ղարաբաղյան հարցն այսօր հայտնվել է այն վիճակում, որ Իրանը կարող է նվաստացնել թե Հայաստանին, թե Ադրբեջանին»,-չբացառելով հնարավոր բանակցությունները Ստեփանակերտի հետ, իհարկե, քողարկված տարբերակով: «Ղարաբաղը պատճառ է կախված պահել եւ’ Հայաստանը, եւ’ Ադրբեջանը»,-ասաց նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031