Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է անում՝ քաղաքական գնահատականներ տալու

Օգոստոս 08,2013 21:18

Թե դրանք ինչ նպատակ ունեն այսօր, երբ ընտրական շրջան չէ եւ քաղաքական դաշտն ակտիվ չէ՝ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպես բացատրեց. «Հանրահավաքները ամենեւին նախընտրական միջոցառում չեն: Դա քաղաքական կյանքի մի կարեւոր բաղկացուցիչն է, երբ դու քո համակիրների հետ հավաքվում ես եւ քննարկում ես քո անելիքները, ճշգրտում, վերախմբագրում ես մոտեցումներդ: Դա այն է, ինչ պիտի անի ցանկացած կուսակցություն: Վերջին հաշվով չմոռանանք, որ ապրիլի 9-ից հետո «Ժառանգությունն» այլ քաղաքական եւ քաղաքացիական խմբերի հետ ընդունեց հռչակագիր, որը նաեւ նախանշում էր առաջիկա անելիքները: Դրանց մեջ մտնում էր մարզային այցելությունները, որը արեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ դրանց մեջ մտնում էր նաեւ երեւանյան հանրահավաքները: Այդ հանրահավաքների վրա զարմանում են նրանք, ովքեր մոռացել են ընդունած հռչակագրի մասին: Հանրահավաքներ հրավիրելը կապ ունի դրա հետ»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս հանրահավաքները կապ ունեն նաեւ քաղաքացիական խմբերի ակտիվացման հետ. «Քաղաքական ուժերը պարտավոր են քաղաքական օրակարգ ձեւավորել: Մենք քաղաքական գնահատականներ կտանք տեղի ունեցածին: Դա կլինի ոչ այնպես,ինչպես քաղաքացիական նախաձեռնություններն են անում: Օրվա մեջ հասունացող ցանկացած խնդիր մտնելու է քաղաքական ուժի օրակարգ: Մենք չենք կարող անհաղորդ մնալ քաղաքացիական շարժումներին եւ անհաղորդ չենք էլ մնացել, մեր համեստ աջակցությունն ենք ցույց տվել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031