Լրահոս
Օրվա լրահոսը

Վանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիների (Տեսանյութ)

Օգոստոս 12,2013 11:50

Երկու օր առաջ Վանի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ չորս քաղաքացիների, որոնցից մեկը «Ա1+»-ի լրագրողն էր։ Հայաստանցիները, որոնցից մեկը` կին, Վանում էին իբրեւ զբոսաշրջիկներ։ Պատճառը եղել է այն, որ «Ա1+»-ի լրագրողը երկրաշարժից վերականգնված շենքերը նկարահանելիս, նկարահանել է նաեւ ոստիկանական սպաների բնակատեղին՝ առանց իմանալու, թե ինչ շինություն է այն։ Պարզվում է, որ այն նկարահանել չի թույլատրվում։

ՀՀ քաղաքացիներին հարցաքննել են հակա-ահաբեկչական ծառայության աշխատակիցները, որոնք նաեւ մոտ 3 ժամ ուսումնասիրել են տեսանյութը։ Ապա տեղափոխել  են զինվորական ոստիկանություն, որտեղ ՀՀ քաղաքացիները մնացել են եւս մեկ ժամ։

«Ա1+»-ի լրագրողը պատմում է, որ դրանից հետո ոստիկանները ներողություն են խնդրել, իրենց տարել են այն վայրը,որտեղից բերման էին ենթարկել  ու նույնիսկ օգնել շարունակել նկարահանումները։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031