Գեղարքունիքի մարզը՝ զբոսաշրջությանը նվիրված դերախաղի առաջատար (ֆոտոշարք)

Գեղարքունիքի մարզը՝ զբոսաշրջությանը նվիրված դերախաղի առաջատար (ֆոտոշարք)

Այսօր,  «Էրեբունի Պլազա» համալիրի «Արգիշտի» սրահում, Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) նախաձեռնությամբ եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, Երեւանում առաջին անգամ անցկացվեց  «ԵՊՊ հայաստանյան պատվիրակները» դերախաղ-համաժողով` Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների վերաբերյալ:

Ավելի քան 30 երիտասարդ, որոնք բաժանված էին 7 աշխատանքային խմբերի ներդրողների խմբին ներկայացրին Հայաստանի 7 մարզերի (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Կոտայք Վայոց Ձոր) զբոսաշրջային հնարավորությունները:

Ներդրողների խումբը բաղկացած էր 3 ներկայացուցչից` ԱՄՆ, Լեհաստան, Հնդկաստանը:

Վերջում անցկացվեց քվերակություն, արտեղ ներդրողները նախապատվությունը տվեցին Գեղարքունիքի մարզին: Հաղթող խմբին՝ որպես մրցանակ, հնարավորություն ընձեռնվեց  կատարել  3-օրյա ճամփորդություն դեպի Գեղարքունիք:

 

PrevPhoto
NextPhoto

 Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք