Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ի նախկին նախագահը դատի չի տալիս եւ չի մեկնաբանում

Օգոստոս 19,2013 14:34

Դեռեւս մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար: Ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողությունը հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնար նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով եւ Aravot.am-ին էլ ասել էր, թե համաձայն չէ նախարարի հետ:

Ի վերջո, գործընթացներն այնպես զարգացան, որ հուլիսի 4-ին ԿԳ նախարարի հրամանով Արտուշ Ղուկասյանն ազատվեց «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից: Պարոն Ղուկասյանը քանից բարձրաձայնել էր նախարարին դատի տալու որոշման մասին եւ մեղադրել փաստաթղթային կեղծիքների մեջ:

Ի պատասխան ԿԳ նախարարն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե այս ամենն իրականության հետ որևէ աղերս չունի եւ անհեթեթ է:

Aravot.am-ը այսօր ԲՈՀ-ի նախկին նախագահ Արտուշ Ղուկասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հետ կանգնել նախարարին դատի տալու մտքից: Արտուշ Ղուկասյանն ասաց, որ չի պատրաստվում ոչինչ մեկնաբանել:

Հիշեցնենք, որ օրերս NEWS.am-ին տված հարցազրույցում պրն Ղուկասյանն ասել էր. «Դուք էլ շատ հետաքրքիր ժողովուրդ եք, մի անգամ նախարարին հարցրեք, որպեսզի դուք էլ իմանաք, ես էլ իմանամ պատճառը: Այդքան լրագրողներով այսպես, այնպես խոսում եք, բայց ոչինչ չեք անում»: Շեշտել էր, որ միակ մարդը, ով գիտի իրեն նկատողություն հայտարարելու պատճառը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է, ու «մեղադրել» լրագրողներին նախարարին խնայելու մեջ եւ նրան այս թեմայով չանհանգստացնելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031