Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ ԶԼՄ-ներին. Ապացուցեք, որ չեք խնայում ինձ

Օգոստոս 20,2013 11:51

Օրերս  NEWS.am-ին տված հարցազրույցում ԲՈՀ-ի նախկին նախագահ Արտուշ Ղուկասյանը լրագրողներին մեղադրել էր ԿԳ նախարարին խնայելու եւ իր՝ պաշտոնից ազատվելու մասին նրան հարցադրումներ չուղղելու մեջ: «Դուք էլ շատ հետաքրքիր ժողովուրդ եք, մի անգամ նախարարին հարցրեք, որպեսզի դուք էլ իմանաք, ես էլ իմանամ պատճառը: Այդքան լրագրողներով այսպես, այնպես խոսում եք, բայց ոչինչ չեք անում»,-ասել էր Ղուկասյանը շեշտելով, որ միակ մարդը, ով գիտի իրեն նկատողություն հայտարարելու  եւ աշխատանքից  հեռացնելու պատճառը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:

Aravot.am-ը ԿԳ նախարարին խնդրեց մեկնաբանել ԲՈՀ-ի նախկին ղեկավարի այս հայտարարությունը: «Հասկանալի պատճառով չեմ մեկնաբանում ԲՈՀ-ի նախկին ղեկավարի ազատման հետ կապված գործընթացը, շատ մարդկանց ասածներ եմ մեկնաբանել, բայց այս անգամ լրացուցիչ մանրամասներ հայտնելու ցանկություն չունեմ, չեմ համարում, որ դա իմ կողմից էթիկական տեսակետից ճիշտ վարվելակերպ կլինի»,-պատասխանեց նախարարը:

Մեր պնդմանը, թե տպավորություն է, որ իրեն լրագրողները խնայում են, նախարարը ժպտալով ասաց. «Մի սուտ ավելի գրեք, մի ճիշտ բան գրեք, ապացուցեք, որ չեք խնայում»:

Քիչ անց նա ասաց, որ խոսքը ոչ բոլոր լրատվամիջոցներին է վերաբերվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031