Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» դիմում է ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, որ Սյունիքում սատարեն իրենց թեկնածուին (Տեսանյութ)

Օգոստոս 23,2013 23:27

Ինչքանո՞վ եք իրատեսական համարում, որ Սյունիքում կարող է «Ժառանգության» թեկնածուն ընտրվել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «6 ամիս առաջ շատերն ասում էին՝ իրատեսական չէ, որ ժողովուրդը ոտքի կկանգներ եւ կընտրեր ոչ իշխանական թեկնածուի: Անգամ ես վստահ էի, որ մենք հաղթել ենք 55-45 տոկոս, բայց այս 3 ամիսների ընթացքում ես համոզվեցի, որ այս կեղծ իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել»:

Խոսելով իրենց թեկնածուի՝ Սամվել Հայրապետյանի մասին, որն առաջադրվել է թիվ 38 ընտրատարածքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «այդ պարկեշտ, նվիրված ազատամարտիկին նույն պարոն Լիսկան բերման ենթարկեց, որովհետեւ ինքը Կապանում իմ շտաբի պետն էր: Նա ԿԳԲ-ի հետ բերման ենթարկեց, իսկ այդ մարդը, որ անգամ այդ պայմաններում ապահովեց հաղթանակը Կապանում, ինքը, այո, իրական այլընտրանք է: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ արդար ընտրության դեպքում, եթե հերթականը չլինի, ինքը հաղթի: Դրա համար եւս պետք է քաղաքական ուժերի համագործակցություն՝ ՀՅԴ, ՀԱԿ, ոչ իշխանական ԲՀԿ, քաղաքացիական նախաձեռնություններ: Ովքեր ուզում են մի այլ Հայաստան, ոչ միակուսակցական Հայաստան, պայքարի ճակատը գծված է: Մնացածը մենք պիտի պատասխանենք՝ մեր գործերով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝  Մխիթար Խաչատրյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031