Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «ՀՀ քաղաքացու տեսանկյունից մենք գտնվում ենք արտակարգ դրության մեջ»․ (Տեսանյութ)

Օգոստոս 30,2013 19:32

Ինչպես լրագրողների հետ զրուցում տեղեկացրեց նա` հրավիրված ոչ ֆորմալ ժողովը ոչ նախընտրական էր, ոչ էլ հետընտրական:

«Սա ընտրությունների հետ կապ չունի` ոչ նախընտրական է, ոչ հետընտրական, մենք համարում ենք, որ կան կուտակված մի շարք խնդիրներ, մի մասը գալիս են կեղծված ընտրություններից, ոչ իրավական ընտրություններից, մի մասը սոցիալական` ազատամարտիկներ եւ այլ քաղաքական հարցեր, որոնք անհրաժեշտ են քննարկել բաց, թափանցիկ եւ գտնել համալիր լուծումներ»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները կործանման են տանում երկիրը, լուծման միակ ուղին էլ համապետական մոտեցումն է:

«Մենք ունենք խնդիրներ, պետք է հանգամանալից, համապետական լուծում գտնենք եւ այդ լուծումը պիտի հիմնված լինի ժողովրդի մասնակցության եւ կամքի վրա: Կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, երիտասարդները, ազատամարտիկները, իշխանությունները առանձին-առանձին որեւէ բանի չեն հասնի, սա պահանջում է համակարգված լուծում»:

Ըստ նրա` ՀՀ քաղաքացու տեսանկյունից Հայաստանն այժմ գտնվում է արտակարգ դրության մեջ` սոցիալական պահանջներ, արտագաղթ, պետական դրվածք, արտաքին մարտահրավերներ:

«Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու տեսանկյունից մենք գտնվում ենք արտակարգ դրության մեջ` սոցիալական պահանջներ, արտագաղթ, պետական դրվածք, արտաքին մարտահրավերներ, երբ մեր ռազմավարական դաշնակիցը զինամթերք է վաճառում մեր հակառակորդին, թուրքալեզու պետություններն ուզում  են Արցախում ժողով անել, ուզում եմ ասել, որ հազար ու մեկ ներքին ու արտաքին հարց կա, մենք մեր ներքին հարցը պետք է լուծենք»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031