Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքը կդառնա բարեկարգ ու հարմարավետ հանգստի գոտի

Օգոստոս 31,2013 16:01

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքում գտնվող հացատան սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տասնյակ տարիներ գործող օբյեկտն արդեն քանդվում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ծանոթացել հացատան ապամոնտաժման աշխատանքների ընթացքին. «Մշակութային մեր գործիչների կողմից բազմիցս էր բարձրացվել այս հարցը, և բանակցելով սեփականատիրոջ հետ ու համաձայնեցնելով մեր քայլերը, այսօր իրականացնում ենք ապամոնտաժման աշխատանքները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև սեփականատիրոջը, որ համաձայնեց ապամոնտաժել գործող հացատունն ու տարածքը վերադարձրեց համայնքին: Վստահ եմ, որ սա օրինակ կծառայի նաև մյուս սեփականատերերի համար, ովքեր ևս նման տարածքներում ունեն սեփականություն: Ու մենք պատրաստ ենք, բանակցելով նրանց հետ, բոլոր այդ տարածքները բարեկարգել ու վերադարձնել մեր երևանցիներին»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Շրջելով զբոսայգու տարածքում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել ապամոնտաժման աշխատանքներն ու սկսել բարեկարգման գործընթացը: Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն պատրաստ են նաև Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքի համալիր բարեկարգման ու դենդրոնախագծերը: Քաղաքապետը վստահ է, որ հայոց մեծերի վերջին հանգրվանը դարձած պանթեոնի հարակից տարածքը ևս առաջիկայում կդառնա երևանյան սիրված հանգստի գոտիներից մեկը.  «Ուսումնասիրելով Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցման նախագծերը` այգու այս տարածքի բարեկարգման ու կանաչապատման համար ևս համալիր մոտեցում ենք ցուցաբերելու: Աշխատանքների ավարտից հետո թանգարանը և այգին մեկ ընդհանուր համալիր կդառնան: Վստահ եմ, որ այս տարածքn ինչպես երևանցիների, այնպես էլ Երևանի հազարավոր հյուրերի համար կդառնա ամենասիրված հանգստի գոտիներից մեկը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031