Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի նախագահը հորդորում է չիրականացնել հարձակում ընդդեմ Սիրիայի

Օգոստոս 31,2013 19:05

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորում է աշխարհի տերություններին Սիրիայի հարցով ցուցաբերել զսպվածություն, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկում է քիմիական զենքերի առկայության մասին որոշ տեղեկությունների պատճառով այս երկրի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցը։

Պուտինի խոսքերով, արտաքին ռազմական որեւէ ներխուժում ՝՝կհամարվի աբսուրդ՛՛, քանի որ Սիրիայի կառավարական ուժերն այս պահին առաջ են շարժվում ընդդեմ ապստամբների։ Բացի այդ, նա հորդորում է ԱՄՆ-ին թույլ տալ, որ քիմիական հարցերով ՄԱԿ-ի փորձագետները, որոնք արդեն դուրս են եկել Դամասկոսից, նախ ներկայացնեն իրենց հետաքննության արդյունքները։

՝՝Ինչ վերաբերում է ամերիկացի մեր գործընկերներին ու բարեկամներին, ովքեր ասում են, թե Սիրիայի կառավարական ուժերն են կիրառել քիմիական զենք եւ որ իրենք այդ մասին ունեն տեղեկություններ, թող այդ տեղեկությունները հանձնեն ՄԱԿ-ի փորձագետների խմբին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՛՛, ասել է Պուտինը։
ՄԱԿ-ի փորձագետները նմուշներ են վերցրել Դամասկոսի արվարձանից, որտեղ ըստ մեղադրանքների, իրականացվել էր քիմիական հարձակում։ Դրանց ուսումնասիրություններից հետո խումբը մանրամասն զեկույց է ներկայացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի մունին։

ԱՄՆ-ի արտգործանախարար Ջոն Քերրին նախորդ օրը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի հետախուզությունն ունի ՝՝մեծապես վստահելի՛՛ տեղեկություններ, որ հարձակումն իրականացրել են Սիրիայի կառավարական ուժերը։ Նրա խոսքերով, դրանց վրա կազմված զեկույցի համաձայն անցյալ շաբաթ քիմիական զենքի զոհ է դարձել 14ՕՕ մարդ, այդ թվում՝ 426 երեխա։

ԱՄՆ-ի նախագահ Օբաման այս պահին շարունակում է ազգային անվտանգության հարցերով խորհրդականների, Կոնգրեսի անդամների ու դաշնակից պետությունների ղեկավար անձանց հետ հանդիպումները։ Նա ասել է, թե քննարկում է նախ ՝՝սահմանափակ ու նեղ՛՛ հարված հասցնելու տարբերակը։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031