Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը

Օգոստոս 31,2013 20:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ քաղաքաշինության նախարարների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին:

Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և  բարձրակարգ կրթությանն անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Դպրոցն ունի 250 աշակերտ:

Այնուհետև վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031