Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Արի տուն-2013» ծրագրի ութերորդ վերջին փուլի փակման արարողությունը

Սեպտեմբեր 02,2013 15:09

Օգոստոսի 30-ին Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» 2013թ. ծրագրի 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին և մասնակիցներին ողջունեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, գուսան Հայկազունի երգչախումբը, սփյուռքահայ երեխաների ծնողներ, Եվրատեսիլ մանկական երգի մրցույթի մասնակից Դալիթան, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ծրագրի այս փուլին մասնակցում էր շուրջ 150 պատանի և երիտասարդ աշխարհի 9 երկրից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից:  Ութերորդ փուլին միացել էր նաև «Հայրենադարձների ինտեգրման ծրագրի» շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայ և իրաքահայ ընտանիքների երեխաները:

«Արի տուն» ծրագրի բոլոր փուլերով Հայաստան է ժամանել 950-ից ավելի մասնակից՝ աշխարհի 35 երկրից:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30