Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնական Երևանի որոշումը զարմացրեց ողջ աշխարհին ու հատկապես Եվրոպային»․ ՀՀ-ում Իտալիայի դեսպան

Սեպտեմբեր 07,2013 00:36

Azatutyun.am․Մաքսային միությանը միանալու մասին պաշտոնական Երևանի որոշումը «զարմացրեց ողջ աշխարհին ու հատկապես Եվրոպային, որովհետև այն անսպասելի էր»։ Այդ մասին ասաց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին՝ այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Միաժամանակ, ըստ դեսպանի, «նշաններ կան Հայաստանի կառավարության կողմից՝ շարունակելու, քննարկելու այս նոր մոտեցումը, տեսնելու՝ ինչ նոր տարածք կա հիմա երկու նախաձեռնությունները համաձայնեցնելու համար, որպեսզի Եվրոպայի հետ ինտեգրացիայի գործընթացը ամբողջովին չդադարի»։

Հարցին, թե, փաստորեն, նաև հնարավոր է չդադարեցնե՞լ դեպի Եվրամիության հետ ասոցացում տանող գործընթացը, Հայաստանում Իտալիայի դեսպանը պատասխանեց. – «Իհարկե, ես շատ կցանկանայի, որ գործընթացը չդադարեցվեր։ Ես կարծում եմ, որ Հայաստանը միշտ պահպանել է հավասարակշռված մոտեցում, այլ կերպ ասած՝ հայկական դիվանագիտությունը մինչև այսօր հմտորեն կարողացել է մի ոտքը պահել Եվրոպայում, մյուսը՝ Ասիայում։ Կարծում եմ, որ հայկական դիվանագիտության այս մոտեցումը այս իրավիճակում էլ հաջողակ կլինի»։

«Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները Բրյուսելում և Երևանում», – ամփոփեց դեսպանը։

 

Նանե Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. hay says:

    գոնե. հիմա եվրոպան հայերին հետ չի ուղարկի

  2. Maxim says:

    Երբ տարիներ առաջ ֆուտբոլային դիվանագիտությունը շնչահեղձ լինելով գովերգում էր՝ Նաիրա
    Զուրաբյանը, թե իբր մեր ապագա սերունդը դարերով ապահոված է մեր երկրի դիվանագիտության
    ճկուն արվեստով, կասկած չունեի, ցավոք երկու դիվանագետներից մեկը ինչպես տեսանք, հայտնվեց
    ֆուտբոլի գնդակի դերում: Կարծում եմ նույն պատմությունն է, բայց թե ինչու է լռում Նաիրան, չեմ
    հասկանում, երևի դեռ հրամանը ուշանում է՝ նրան կարծիք հայտնելու: Հրաման տվողն էլ դեռ հրաման չի ստացել իր հրամանատարից, և այսպես շարունակ մինչև՝ Պուտին:

  3. ani says:

    Բա էս ոչ լեգիտիմ նախագահին երկու անգամ լեգիտիմացրեցիք որ ինչ անեիք? Հիմա ստացաք? Սերժը ձեզ դեռ շատ անակնկալներ կմատուցի, սիրելի Եվրոպա: Սպասեք ավելիին, ինչպես ասվում է Հայաստանում ռուսական խոշոր օպերատորներից մեկի գովազդներում: Դուք գցեցիք մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, Սերժն էլ գցեց ձեզ: Նորմալ ա

  4. Նորայր says:

    Յուրաքանչյուր կեղծված և մեր երկրի համար իրական վտանգ ներկայացնող ընտրություն համարելով մեկ քայլ առաջ, ԵՄ կատարողները կամ ժողովրդավարություն քարոզողները լեգիտիմացրեցին այս իշխանություններին: Մոսկվայում կատարված քայլի պատասխանատվության կրողը մեր ժողովուրդը չէ, այլ երկիրը այս վիճակին հասցնողների հարատևությունը ապահովող՝ բազմազան ու այլազան, սեփական շահերին հետամուտ, ժողովրդավարության շիրմայի հետևից ծիկրակող և այժմ շատ զայրացած ԵՄ-ը մնացած խաղացողների հետ: Ես խորապես հիասթափված եմ արժեհամակարգ, եվրոինտեգրում,եվրազես կամ այլ իզմերից: Պարոնայք դիվանագետներ մեր երկիրը մահակ չէ, մեր ցավը հաղթաթուղթ չէ, մեր արժանապատվության երաշխավորը ձեր լեգիտիմացրածը չէ՛:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30