Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Եղիա Նեսիսյանին պատժեց 1501 դրամով․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2013 18:11

Այսօր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության ներկայացրած հայցի վճիռն ընդդեմ ակտիվիստ Եղիա Ներսիսյանի:

IMG_3022Հիշեցնենք, որ Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ այն բանի համար, որ նա ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ իր ելույթներից մեկում, բարձրաձայնել է իրեն հասած տեղեկություններ՝ հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:

IMG_3018Դատավորը նիստին ներկայացավ 45 րոպե ուշացած, ապա վճռեց` Եղիա Ներսիսյանից բռնագանձել մեկ դրամ հօգուտ ընկերության, որպես փոխհատուցում զրպարտության դիմաց եւ 1500 դրամ` որպես պետական մուտքի գումար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Դատավորը գլուխը պատին տվեց: Եղյաին այդ սողունները՞ պետք է դատեն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30