Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը հույս ունի, որ Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայի գոնե ճակատային մասը կպահպանի. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2013 20:27

Երեւան քաղաքի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանի ամուսնու պապը` Գրիգոր Աղաբաբյանը, Փակ շուկայի ճարտարապետն է եղել: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո Aravot.am-ը տիկին Նահապետյանից հետաքրքրվեց, թե, որպես ավագանու անդամ երբեւէ հարց բարձրացրե՞լ է հասարակական հնչեղություն ստացած Փակ շուկայի վերակառուցման առնչությամբ:

Նաիրա Նահապետյանին խնդրեցինք նաեւ մեկնաբանել, թե ինչ կարծիք ունի, որ շուկայի ՀՀԿ-ական սեփականատերը ոտնձգություն է արել հուշարձան հանդիսացող կառույցի նկատմամբ եւ արդեն երկու անգամ տուգանվել է: Տիկին Նահապետյանն ասաց, որ այդ հարցը երբեք չի քննարկվել ավագանու նիստում, քանի որ դա սեփականատիրոջ իրավունքն է եւ Երեւանի քաղաքապետարանի. «Բայց ես տեղեկատվություն ունեմ, որ ճարտարապետը չի տվել իր համաձայնությունը»:

Նաիրա Նահապետյանի խոսքերով. «Եթե պետությունը իրավասու լիներ եւ հնարավորություն ունենար ֆինանսապես վերանորոգելու, ընդհանրապես պետք չէր մեր պատմամշակութային կենտրոնները վաճառել: Ինչ վերաբերում է շուկայի ներսի աշխատանքներին, ապա շուկան բավականին անմխիթար վիճակում էր, եւ հիմա նոր կառույց է գեղեցիկ, բայց ես կարծում եմ, որ դահլիճը, ոնց որ սարքված էր Գրիգոր Աղաբաբյանի օրոք, պետք է մնար: Ցավում եմ, որ չի մնացել այն ճարտարապետական աշխատանքը, որ արել է Գրիգոր Աղաբաբյանը, բայց ես հուսով եմ, որ ինչ-որ ձեւով կկարողանանք գոնե պահպանել ճակատային մասը»:

 

Նրա զրույցի մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս կինը հասկանու՞մ է ինչի մասին է խոսում, բացի փողից ու ճակատային մասից ուրիշ բան չի
    հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30