Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմպոզիումի քանդակները կփրկվեն

Սեպտեմբեր 10,2013 22:48

Իջեւան համայնքի  ու  փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համաֆինանսավորմամբ սկսվել են խորհրդային տարիներին  Իջեւանում  կայացած  սիմպոզիումների  ժամանակ ստեղծված քանդակների նորոգման, արձանների պատվանդանների տեղադրման, քանդակների լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:

Իջեւանի քաղաքային զբոսայգու շատ քանդակներ բարբարոս վերաբերմունքի զոհ են դարձել, ջարդվել: Այդ ծրագրի արդյունքում քանդակները «երկրորդ կյանք» կունենան:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ  քաղաքի  Անկախության փողոցում, Տավուշի մարզպետարանից մինչեւ գորգագործական կոմբինատի շենքը գիշերային լուսավորության ցանց է անցկացվել: Գիշերային լուսավորության ցանց է կառուցվել նաեւ քաղաքային գերեզմանատնից մինչեւ Իջեւանի թիվ 3 դպրոց ձգվող տարածքում, սույն  գործում ֆինանսապես աջակցել է այդ թաղամասի բնակիչ Հենրիկ Հովսեփյանը:

Սկսվել է Իջեւանի կենտրոնում  շատրվանների նորոգման  26 միլիոն դրամանոց ծրագիրը, որից 12 միլիոն դրամ ներդրել է համայնքը, մնացածը՝ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը: Իջեւան համայնքի  10  միլիոն դրամ ֆինանսավորմամբ  իրականացվում է  քաղաքի Անկախության փողոցի  մայթերի նորոգման ծրագիրը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30