Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Թող ղազախները սկսեն դուդուկ նվագել ու տոլմա ուտել, մենք էլ ձիու միս կուտենք ու կումիս կխմենք

Սեպտեմբեր 19,2013 12:26

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել է, թե Մաքսային միությանն անդամակցելով՝ մենք հայի տեսակը կհաղորդենք այդ միությանը։

«ՉԻ»- Մաքսային միությանը հայի տեսակ հաղորդելն, իհարկե, սուրբ գործ է, չնայած՝ «հաղորդակցությունը» կարող է երկկողմանի լինել, այսինքն՝ ղազախներն էլ կարող են իրենց տեսակը մեգ հաղորդել։ Բայց պրոբլեմ չկա. թող ղազախները սկսեն դուդուկ նվագել ու տոլմա ուտել, մենք էլ ձիու միս կուտենք ու կումիս կխմենք։

Պրոբլեմը բոլորովին այլ է: Բանն այն է, որ եթե Խաչիկ Ասրյանը «հայի տեսակ» ասելով անձամբ իր տեսակը նկատի ունի, պիտի շատ զգույշ լինի հատկապես Բելառուսի դեպքում։ Պարտիզանական կռիվների հիշողությունն այնտեղ շատերի մեջ դեռ թարմ է, մեկ էլ տեսար՝ մարդիկ սխալ ընկալեցին Խաչիկ Ասրյանի «տեսակի» արտաքինն ու ժեստիկուլյացիան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թեղուտ says:

    Էէէէէէէէէ Ասրյան, Ասրյան…..
    Էս մարդը որքան ուզում է լուրջ երևալ, այնքան ավելի ծիծաղելի է դառնում:

  2. Նորայր says:

    բայց շատ զարմանալու մարդ է այս մեկը,հաստատ հավատում է, որ ինքը որևէ տեսակի է պատկանում: Ձեր նմանները տեսակ չեն՛, տեսակավորվում են ըստ շահի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30