Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառում ԵՊԼՀ-ում` նվիրված Անկախության 22-ամյակին

Սեպտեմբեր 23,2013 20:15

ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում անցկացվեց տոնական միջոցառում, որի ընթացքում ԵՊԼՀ ուսանողները ներկայացրին երաժշտական և պարային կատարումներ: Տոնական միջոցառմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 80 կուրսանտներ, ովքեր մեծ ուրախությամբ ոգեւորում էին կատարողներին:

ԵՊԼՀ-ի մշակութային միջոցառումների համակարգող Անուշ Տեր-Ղուկասյանի փոխանցմամբ` միջոցառում ամեն տարի իրականացվում է, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կուրսանտներն իրենք են եկել համալսարան. «Սովորաբար մենք էինք գնում զորամասեր, սակայն այս տարի միջոցառումն իրականացրեցինք համալսարանի դահլիճում»,-ասաց նա` հավելելով, որ բուն անկախության օրը նշել չէին կարող, քանի որ բուհը շաբաթ օրերին չի աշխատում:

ԵՊԼՀ գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը ողջունելով ներկաներին ասաց, որ անկախությունը յուրաքանչյուր երկրի պարծանքն է, որը թույլ է տալիս երկրին տեղ ու դիրք ունենալ միջազգային ասպարեզում. «Որպեսզի կարողանանք մեր երկիրը շենացնել եւ էլ ավելի բարեկեցիկ տեսնել, ապա ձեզանից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է անի: Շարունակեք լավ սովորել, որպեսզի նպաստեք մեր երկրի կայունացմանը»,-հորդորեց պրոռեկտորը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30