Լրահոս
Օրվա լրահոսը

Doğan. Թուրքիայում տղա աշակերտները բողոքի են դուրս եկել կիսաշրջազգեստով

Սեպտեմբեր 25,2013 18:08

Թուրքիայի դպրոցներից մեկի տղա աշակերտները փոքր խմբով դպրոց են ներկայացել կիսաշրջազգեստով՝ բողոքելով, որ դպրոցում արգելվել է, որ աղջիկները կիսաշրջազգեստ հագնեն: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը:

«Dev-Lis» խմբի (հեղափոխական աշակերտներ) անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Անթալիայում գտնվող անատոլիական Գազի միջնակարգ դպրոցի, որն արգելել է աղջիկներին կիսաշրջազգեստ կրել որպես դպրոցի համազգեստ:

Մոտ 10 աղջիկներ պաստառներ էին պարզել, որոնց վրա գրված էր «Ոչ կիսաշրջազգեստի արգելքին», «կիսաշրջազգեստը չի գայթակղեցնում» և քայլում էին դեպի Կազիմ Օզալպի փողոց:

«Խնդիրն այն է, որ այդ հետադիմական անձինք կնոջ մարմինը դիտարկում են որպես սեռական տոնուսը բարձրացնող միջոց: Եթե կանայք կարճ են հագնում, ապա տղամարդիկ իրավունք ունեն չափչփել նրանց ու բռնաբարել: Այդպիսի մտածողությունն է մեր դպրոցում կիսաշրջազգեստ կրելու արգելքի պատճառը», – խոսելով ցուցարարների անունից՝ ասել է Հանդե Բույուքաջարը:

Դպրոցի տնօրեն Հայրի Բաշը անցած շաբաթ «Ջումհյուրիեթ» թերթին

ասել է, որ տղաների և աղջիկների համար նույնանման համազգեստներ է ընտրվել. «Այս որոշումն ընդունվել է նոր կանոնակարգի համաձայն: Համաձայնություն է ձեռք բերվել, որ մեր երեխաները պետք է համազգեստ կրեն: Մենք էլ որոշեցինք, որ և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է շալվար հագնեն: Այդպիսով մեր երեխաներն իրենց ավելի հանգիստ կզգան», – ասել է տնօրենը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30