Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Չերչիլի «Դեկորատոր» կատակերգության հիմքի վրա ստեղծված ներկայացում` Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

Սեպտեմբեր 30,2013 20:32

Հոկտեմբերի 2-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում  տեղի կունենա «Կատարյալ ամուսինը» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը ռեժիսոր-բեմադրիչ  Միքայել Բագրազյանի  դեբյուտն է թատրոնում: Նա առավել հայտնի է որպես հեռուստատեսային ռեժիսոր, վերջին աշխատանքը  հեռուստատեսությունում «Անծանոթը»  հեռուստասերիալն էր։

Անգլիացի հեղինակ Դոնալդ Չերչիլի «Դեկորատոր» կատակերգության հիմքի վրա ստեղծված  ներկայացումը կատարյալ ամուսնու  իրական, ավելի ստույգ՝ շոշափելի կերպար չի առաջարկում: Պարզապես հերոսներից յուրաքանչյուրն  այդ առումով ունի  սեփական պատկերացումները: Հերոսները, ի դեպ, երեքն են: Նրանց  մարմնավորում են երիտասարդ դերասաններ Արթուր Պետրոսյանը,  Անի Բայաթյանն ու  Տաթև Գրիգորյանը։

«Այս ներկայացման մեջ այդ հանդիպումը կայացել է: Հանդիսատեսն իրեն կարող է տեսնել և  ճանաչել  հերոսներից յուրաքանչյուրի մեջ»,- վստահեցնում են «Կատարյալ ամուսինը» ներկայացման ստեղծագործական խմբի անդամները:

Դերասանուհի Անի Բայաթյանն էլ հավելեց, որ  յուրաքանչյուր դետալի վրա իրենք մանրակրկիտ աշխատել են.«Երբ կարդացի այս գործը միանգամից զգացի, որ այն կարող եմ ինչ-որ կերպ դարձնել իմը: Այս դերը ինձ այնքան հոգեհարազատ է, որ կարծես ապրում եմ դրանով»,-ասում է դերասանուհի

ՊՆ-ի հետ համատեղ ստեղծագործական խումբը ներկայացումը կբեմադրի բոլոր սահմանամերձ վայրերում, վերջիններիս ևս չզրկելու համար թատերական մշակույթի հետ շփումից: «Որոշել ենք, որ արագ տեմպերով կանցնենք մարզեր, իսկ թե ո՞ր մարզից կսկսենք առայժմ չասեմ»,-մեկնաբանում է ռեժիսորը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30