Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը լուսանկարել է իր քվեաթերթիկը

Հոկտեմբեր 01,2013 21:38
Nikol Pashinyan

«Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն»,-քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել եւ լուսանկարը տարածել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի առաջադրումը քվեարկելուց հետո պարզ դարձավ, որ ընդամենը երեք «դեմ» է եղել այդ թեկնածությանը՝ չնայած ընդդիմություն համարվող ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հայտարարությանը, որ իրենց խմբակցությունները որոշում են ընդունել «դեմ» քվեարկելու:

Երբ պարզվեց, որ քվեարկությանը մասնակցած ութ ընդդիմադիրներից՝ Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան, Լյուդմիլա Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան, Հրանտ Բագրատյան եւ Նիկոլ Փաշինյան, ընդամենը երեքն են դեմ քվեարկել, եւս երկու քվեաթերթիկ «անվավեր» է ճանաչվել, սկսվեց «ականների» փնտրտուքը: Ամենահետաքրքիրն այն է, որ վերը նշված բոլոր մարդիկ ասել են, որ «դեմ» են քվեարկել, բացառությամբ Հրանտ Բագրատյանի, որը ասաց, որ քվեարկել է՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, եւ Ստեփան Դեմիրճյանի, որը ամենայն հավանականությամբ «սխալմամբ» «պտիչկա» է դրել՝ «կողմ» բառը ջնջելու փոխարեն:

Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ապացույց է ներկայացրել՝ իր «դեմ» քվեարկության:

Մի քանի ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր արել նաեւ Ալեքսանդր Արզումանյանը. «Ես հստակ մի բան գիտեմ. ես ԴԵՄ եմ քվեարկել: Եվ դա արել եմ առանց օդացունց հայտարարությունների: Անմեկնելի են ընդիմադիր ճանապարհները…»:

Մնացին մնացածը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մհեր says:

    ՀԱԿ-ը կողմ է քվեարկել: Ուրիշ պատճառ չեմ գտնում բացի խառնաշփոթ առաջացնելուց և Նիկոլին ՞փոսը՞ գցելուց: Բայց ինչպես հաճախ է պատահում փոս փորողն ինքն է ընկնում փոսը )))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031