Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Յոհան Բեքման. «Գենդերի քարոզը ֆաշիստական քայլ է»

Հոկտեմբեր 09,2013 11:57

Այսօր «Արմատ» ակումբում Միջազգային իրավապաշտպան, պատմական, հասարակական եւ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հելսինկիի համալսարանի իրավունքի սոցիոլոգիայի դոցենտ, Արեւելյան Ֆինլանդիայի եւ Տուրկու քաղաքի համալսարանների քրեաբանության դոցենտ, «Աշխարհն առանց նացիզմի» ՄԿԿ նախագահության անդամ եւ իրավապաշտպանության հանձնակատար, Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Յոհան Բեքմանը եւ «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը խոսեցին գենդերային գաղափարախոսության գործնական կիրառման հետեւանքների, ընտանեկան բռնության իրավիճակի մասին հանրության իրազեկման, ինչպես նաև յուվենալ արդարադատության մասին:

Տեղեկացնենք, որ առաջին անգամ Հայաստան է այցելել այլասերման դեմ, յուվենալ արդարադատության եւ գենդերային քայքայիչ քաղաքականության դեմ պայքարի Եվրամիության առաջամարտիկներից մեկը, որի այցի նպատակն է` «Համահայկական ծնողական կոմիտեի» հետ համագործակցության հուշագրի ստորագրումը եւ այլն:

Յոհան Բեքմանն ասաց, որ այսօր գենդերը պատերազմի մեջ է մարդկության հետ: Նրա խոսքով` հոմոսեքսուալ զույգերի ամուսնությունը նորմալ չէ, եւ հարկավոր է դիմել բժշկի, եթե կա նման ցանկություն, մտադրություն:

«Կա Եվրամիություն, կա նաեւ հոգեբանական տեռոր: Այն եկեղեցին, որը օրհնում է միասեռ ամուսնությունները, ուրեմն` դա եկեղեցի չէ, սա հակաքրիստոնեական քայլ է»,- նշեց Յոհան Բեքմանը:

«Ես պաշտպանում եմ մարդու իրավունքները, երեխաների` նորմալ ընտանիք ունենալու, իսկ այն, ինչ այսօր կատարվում է, Եվրոպայում, որտեղ քարոզվում է միասեռականությունը` շատ վտանգավոր է»,- հավելեց Յոհան Բեքմանը միասեռականության եւ գենդերի քարոզը համարելով ֆաշիստական քայլ:

Յոհան Բեքմանի խոսքով`գենդերային քարոզչությունը սկսվել է վաղուց, դա նորություն չէ, եւ արդեն կան գենդեր ֆեմինիստուհիներ, իրավապաշտպաններ, որոնք սովորելով այդ մասնագիտությամբ՝ դարձել են այդպիսին: Շատ են դեպքերը, երբ անձը սեռափոխության վիրահատության է ենթարկվել, որը ցուցադրվել է հաղորդումների ժամանակ, ու ցավոք՝ երեխաները տեսնելով, կարդալով նման տեղեկատվություն՝ հետաքրքրվում են դրանով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031