Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կթողարկվի Forbes ամսագիրը

Հոկտեմբեր 16,2013 12:35

Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը թողարկվում է 1917 թվականից և տարածվում ավելի քան 55 երկրում, շուտով կհրատարակվի նաև Հայաստանում: Ստանալով ամսագիրը թողարկելու լիցենզիա՝ Forbes Հայաստանը դարձավ 27րդ միջազգային հրատարակությունը:

Forbes Հայաստանում ներկայացնում է «Մեդիա Փարթներս» ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում և www.forbes.am բիզնես պորտալը: Forbes Հայաստանը կթողարկի նաև Forbes Life ամսագիրը և հատուկ համարներ, ինչպես նաև, Forbes-ի կանոնների համաձայն, հանդես կգա բիզնես կոնֆերանսների կազմակերպման նախաձեռնությամբ:

Forbes-ը գրում է ձեռներեցության, ֆինանսների և ներդրումների, տեխնոլոգիաների, առաջնորդության և այլ թեմաներով՝ ներկայացնելով մարդկանց, ովքեր փոխում են աշխարհը: Forbes-ն անցկացնում է լրագրողական հետաքննություններ, ինչպես նաև՝ հրապարակում աշխարհի միլիարդատերերի, ամենաազդեցիկների և հայտնիների վարկանշային աղյուսակները:

Forbes ամսագիրը բիզնես միջավայրում ունի ամենամեծ լսարանը և համարվում է ամենաազդեցիկ մեդիա բրենդը՝ իր հետևում թողնելով Fortune, Bloomberg Businessweek և The Economist ամսագրերը (աղբյուրը՝ MRI, Mediamarket Resreach Incorporation, 2013): Ըստ պաշտոնական տվյալների՝ Forbes-ի ընթերցողները 26-45 տարեկան տնտեսապես ակտիվ անհատներ են, սովորաբար՝ ընկերության տնօրեններ, կառավարիչներ և միջին օղակի ղեկավարներ ու գործարարներ: Ամսագրի լսարանի 61%-ը տղամարդիկ են, 39%-ը՝ կանայք:

Forbes Հայաստան ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն է Գագիկ Եղիազարյանը, իսկ www.forbes.am պորտալի գլխավոր խմբագիրը՝ Շուշան Հարությունյանը: Forbes Հայաստանը հույս ունի նպաստել պրոֆեսիոնալ և էթիկական մեդիա չափանիշների ստեղծմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ գործարար միջավայրի զարգացմանն անհրաժեշտ որակյալ ինֆորմացիայի տրամադրմանը

Forbes Հայաստան. մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031