Լրահոս
Օրվա լրահոսը

«Կավե մարդը» արժանացել է ոսկե մեդալի

Հոկտեմբեր 18,2013 16:57

Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» 20 րոպեանոց ֆիլմը վերջերս «Նո Ֆի» միջազգային կինոփառատոնին մասնակցած հայկական թիմին ոսկե մեդալ է բերել: Սա ֆիլմի միակ հոջողությունը չի. հայկական թիմը հայտնվել է երրորդ տեղում, ստացել պատվոգրեր: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Համահայկական Ոչ կոմերցիոն Կինոյի Կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել էր 7 հայկական ֆիլմ «Նո Ֆի» -ի /UNICA/ 75 համաշխարհային կինոփառատոնին, Ավստրիայում : Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն է արձանագրվել. ոսկե մեդալ և լավագույն տղամարդ դերակատար ռեժ. Արեն Վաթյանի “Կավե մարդ” ֆիլմին, բրոնզե մեդալ Ալիկ Սարգսյանի “Ավլոս” ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի ՛՛ Իլ Սետտիմո՛՛, Լևոն Պետրոսյանի ՛՛ Միևնույն է կուտեն՛՛ և Մարտին Ուլիխանյանի ՛՛Դուռ՛՛ ֆիլմերին: Որպես արդյունք՝ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ UNICA-իի համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:

«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «Նո Ֆի» կինոփառատոնին, եւ մշտապես վերադառնում մրցանակներով:

Հայաստանի ազգային կինոկենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031