Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի զինանոցի ինքնաշեն զենքն ուզում են վերագրել Ավետիք Բուդաղյանին»․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2013 12:43

Այսօր «Հայելի» ակումբում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Գորիսի միջադեպի գործով մոտ 2500 թերթից իրեն նախաքննական մարմինը տրամադրել է ընդամենը 210 էջը: Այստեղից փաստաբանը եզրակացում է, որ նախաքննական մարմինը փորձում է թաքցնել ինչ-որ փաստեր:

Հայ Ալումյանն ասաց, որ «Իրենք այսօր արհեստականորեն ձգձգում են նախաքննությունը: Այսօր նախաքննությունն ընդամենը գնում է Արտակ Բուդաղյանի վերաբերյալ, իբր ինքը սպառնալիքներ է տվել: Այս մի փոքր դրվագն օգտագործելով՝ ձգձգում են նախաքննությունը եւ գործի նյութերը չեն բերում դատարան: Ինչքան դրվագ են օգտագործում, որ այս գործի նյութերը մեզ հասանելի չլինեն»:

Ըստ Հայկ Ալումյանի, զավեշտալի է, որ Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավված զենքերից մեկը ինքնաշեն է, բայց օրինական. «Կա մի հատ էլ զավեշտ, որ դեպքի վայրում կա մի հատ էլ ճիշտ նույն եղանակով պատրաստված ինքնաշեն զենք, որը ոչ մեկին չի պատկանում, եւ այսօր այդ զենքն ուզում են վերագրել Ավետիք Բուդաղյանին: Ակնհայտ է, որ դա իրենց զինանոցից է: Վերագրում են Ավետիք Բուդաղյանին, որը մահացած է եւ չի կարող հերքել դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031