Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանի Հայ Համայնք»-ի հարցերին պատասխանել Վրաստանի Պառլամենտի պատգամավորը

Հոկտեմբեր 31,2013 19:16

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Վրաստանի Պառլամենտի պատգամավոր Գիա Ժորժոլիանին

Հայտի է, որ արդեն մի քանի ամիսների ընթացքում աշխատանք է տարվում նոր` «Տեղական ինքնակառավարման» օրինագծի վրա: Եթե կարելի է, պատմեք այդ օրինագծի մասին, ինչո՞վ է այն տարբերվում այսօրվա գործող օրենքից:

– Դա շատ լուրջ և կարևոր օրենք է: Կարելի է ասել` արմատական: Այդ կոդեքսի հիմնական նպատակն է տեղական ինքնակառավարման մարմինների ինքնավարության բարձրացման աջակցությունը: Կոդեքսի համաձայն` նրանք կունենան իրական ինքնակառավարում, իրական ինքնավարուրություն: Անցումային դրույթներում (հոդվածներում) ֆիքսված է, որ տեղական ինքնակառավարումներն ինչ-որ ժամանակահատվածում ապահովված կլինեն համապատասխան ռեսսուրսներով, այդ թվում ֆինանսական, որոնք տեղական ինքնակառավարման մարմինները կկարողանան բաժանել և օգտագործել ինքնավար կենտրոնական իշխանություններից:
Մեր համակարգում շատ դժվար է միանգամից անցնել ապակենտրոնացմանը: Խորհրդային իշխանության ժամանակաշրջանից և վերջին 20 տարիների ընթացքում մենք ունեցել ենք գերկենտրոնացված համակարգեր:Այդ ուղղությամբ Կառավարությւոնը շատ քիչ քայլեր է ձեռնարկել: Եվ դա վերաբերում է ամբողջ «ետխորհրդային» շրջանին:
Ես գտնում եմ, որ մեր կողմից արված այս քայլը շատ էական կլինի երկրի համար և իսկապես կապահովվի տեղական ինքնակառավարուման ինքնավարումը: Տեղերում կհայտնվեն զարգացման համար նոր խթաններ: Մարդիկ կունենան ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն, կցուցաբերեն նախաձեռնություններ: Ինչն էլ իր հերթին կբարձրացնի բնակչության պատասխանատվության մակարդակը: Պատասխանատվության մակարդակն ինչպես ընտրված ներկայացուցիչների, այնպես էլ նրանց, ովքեր իրենց կընտրեն: Մարդիկ կլինեն ավելի մոտիկ իրենց ներկայացուցիչներին, քան այսօր Կառավարությանը կամ էլ պատգամավորներին են մոտ:
Սպասվում է տարածքային միավորների փոփոխություն: Օրենքի համաձայն` ինքնակառավարման քաղաքները, գյուղերը և ուրիշ միավորները, իրավունք կունենան` միավորվելու տեղական ինքնակառավարման մեկ միավորի մեջ: Վերջին հաշվով միավորման հարցը կորոշվի կառավարության հանձնաժողովի կողմից. նոր վարչական միավորի ստեղծման համար պետք է հաշվի առնել շատ այլ ֆակտորներ:
Այստեղ նկատի ունեմ կոնկրետ վարչական միավորի բնակչության քանակը, տարաբնակեցման աշխարհագրությունը, և այլն: Հաշվի առնելով այս բոլոր ֆակտորները`մենք կարող ենք սահմանազատել այն տարածքը,որի շրջանականերում հետագայում հնարավոր կլինեն ստեղծել ինքնավար միավորներ:
Գործող օրինագծի համաձայն` վարչական խորհուրդներում պատգամավորների համամասնությունը սահմանազատված է. Պատգամավորների երկու երրորդը` անցած ըստ համամասնական ցուցակի և մեկ երրորդը` մեծամասնական: Նոր օրենքում կլինի՞ ներկայացուցչական այդպիսի բաժանում:

– Նոր օրենքում նման իրավիճակ չի լինի: Կրկնվում եմ` օրինագիծը պետք է ուսումնասիրի Կառավարությունը, և միայն դրանից հետո այն կմտնի Պառլամենտ, որտեղ էլ կսկսվի օրինագծի քննարկումը: Համապատասխանաբար, դժվար է տվյալ փուլում որևէ կոնկրետ բան ասել: Բայց իմ կարծիքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չպետք է անցնեն ըստ կուսակցական ցուցակների:
Իհարկե, կուսակցության պատկանող մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին, և երևի նրանք այդպես էլ կվարվեն, բայց դա չպետք է կատարվի ըստ կուսակցական ցուցակների: Կա երկու տարբերակ. պետք է լինեն կա՛մ մեծամասնական, կա՛մ բազմամանդատային տեղամասեր: Հնարավոր է ևս մեկ տարբերակ. կլինեն կուսակցությունների ցուցակները, բայց ընտրողները կընտրեն կոնկրետ մարդկանց և ոչ թե այն կուսակցությանը, որոնք նրանք ներկայացնում են:

Մարդիկ, տեղերում, ավելի շատ են ճանաչում միմյանց, համապատասխանաբար կարևոր կլինի, թե ինչպիսի՞ համբավ, հեղինակություն ունի թեկնածուն: Կարևոր կլինի օգտվու՞մ է արդյոք թեկանծուն տեղի բնակչության վստահությունից, թե ոչ: Այս ընտրությունները պետք է անցկացվեն տեղերում և ոչ թե կենտրոնից: Ժողովրդավարության զարգացման տեսանկյունից այս մակարդակի ընտրություններն ավելի կարևոր են, քան համազգային պառլամենտական ընտրությունները:

Տեղական մակարդակի ժողովրդավարությունը և՛ պատմականորեն, և՛ տրամաբանորեն միշտ էլ առաջ է եղել համազգային ժողովրդավարությունից: Այստեղ ավելի հեշտ են հանդես գալիս ժողովրդավարության հիմնական էլեմենտները: ժողովրդավարության զարգացման աջակցության համար կարևոր է, որպեսզի ստեղծվեն պայմաններ ռեսուրսների հավասար սահմանազատման համար:

Գործող օրենքի մի կետի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքային լեզուն և գործավարության լեզուն վրացերենն է: Հայտնի է, որ կա շրջանների մի ամբողջ շարք, որտեղ մի շարք պատճառներով պայմանավորված ` բնակչությունը լիարժեքորեն չի տիրապետում պետական լեզվին: Մյուս կողմից, Դուք ասացիք, որ օրենքի ընդունման հիմանական նպատակն է տեղի բնակչությանն իր իսկ տարածքային միավորի կառավարման գործընթացին միացնելը: Միևնույն ժամանակ աշխատանքի ընդունման համար պետական գերատեսչություններում գոյություն ունի պայմանների մի ամբողջ շարք, այդ թվում պետական լեզվի լիարժեք տիրապետումը: Համապատասխանաբար, նոր կոդեքսի ընդունման օրվանից Պետությունը կհանդիպի լուրջ դժվարությունների. տեղական ինքնակառավարման մարմիններում կընտրվեն գոյություն ունեցող պետական ստանդարտներին չհամապատասխանող ներկայացուցիչներ: Ինչպե՞ս է պատրաստվում պետությունը հաղթահարել այս խնդիրը: Չի ՞պլանավորվում արդյոք համապատասխան ճշտումներ մտցնել նոր կոդեքսում, որոնք կարտացոլեին իրական դրությունը և մոտ կլինեին եվրոպական նորմերին:

– Ես կարծում եմ, որ նման փոփոխություններ չեն մտցվի: Տվյալ փուլում այդ հարցի մասին զրույցներ չեն եղել:
Կիսում եմ Ձեր կարծիքը, որ երկրում մեծ քանակությամբ մարդիկ կան, որոնք պետական լեզվի ոչ համապատասխան գիտելիքների պատճառով չեն կարող լիակատար և լիիրավ մասնակցել երկրի կառավարման գործընթացին: Այդ խնդիրն իսկապես գոյություն ունի և դրա լուծման համար պետք է լինեն գործող համապատասխան պետական ծրագրեր: Այդ հարցը պահանջում է ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություն:
Անձամբ ես, գտնում եմ, որ պետք է մտցված լինեն ժամանակավոր դրույթներ` որոշակի ժամանակահատված սահմանազատող, որի ընթացքում պետք է հնարավորինս ապահովել, որպեսզի հաղորդակցման այն լեզվով, որին տիրապետում են տվյալ մարդիկ, նրանց ևս հնարավոր լիներ միավորել հասարակական կյանքին: Պետք է ապահովված լինի նրանց մասնակցությունը հասարակական և քաղաքական գործընթացներին:
Մոտավորապես ե՞րբ է սպասվում այս օրինագծի ընդունումն ու իմպլեմենտացիան:

– Վաղը (նոյեմբերի 30-ին -խմբ) Կառավարության նիստում պետք է քննարկվի այս օրինագիծը, որը պատրաստել է շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունը: Կառավարության քննարկումից հետո օրինագիծը կմտնի Պառլամենտ: Մոտավորապես դեկտեմբերի սկզբին մենք պետք է ուսումնասիրենք և ընդունենք այդ կոդեքսը: Համապատասխանաբար, տեղական ինքնակառավարման մարմինների հաջորդ ընտրությունները (2014 թ.-խմբ)արդեն կկայանան ըստ նոր կոդեքսի:
Պարո՛ն Գիա, Դուք Վրաստանի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախագահն եք: Կարո՞ղ եք մի քանի բառով պատմել ընթերցողին Ձեր կուսակցության ուղղության մասին և ինչպիսի՞ նպատակներ ունի Ձեր կուսակցությունը:

– «Սոցիալ-դեմոկրատները հանուն Վրաստանի զարգացման»-ը(2) ձախ կողմնորոշման քաղաքական կազմակերպություն է: Մեր ուղղվածությունից ելնելով` մեզ համար կարևոր է, որպեսզի երկիրը հասնի իրավահավասարության` տնտեսական, սոցիալական և քաղաքական: Պետք է պաշտպանված լինեն կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքները, և նրանք պետք է արժանորեն ներգրավվեն հասարակության մեջ:

Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի բնակչությունը փոխակերպվի քաղաքացիներով: Ներդրման գլխավոր ուղղությունը մարդիկ են: Համապատասխանաբար, զարգացման ապագայի և պետականության ամրապնդման համար ծայրահեղ կարևոր է կրթության բնագավառի զարգացումը:

Հոկտեմբերի 30-ին Կառավարության նիստում հաստատվեց «Տեղական ինքնակառավարման մասին» կոդեքսի նախագիծը: Այդ կերպ մոտակա ժամանակներում Պառլամենտն արդեն կսկսի քննարկել տվյալ օրինագիծը:

 

«Վրաստանի Հայ Համայնք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031