Լրահոս
Օրվա լրահոսը

Չարլզ Թեննոքին ստացավ ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման հավաստագիր եւ հուշամեդալ

Հոկտեմբեր 31,2013 21:05

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր դոկտոր Չարլզ Թեննոքին  հանդիպում ունեցավ  ԵՊՀ գիտական խորհրդի անդամների եւ  ուսանողության հետ:

Պատգամավոր և «Հայաստանի եվրոպական բարեկամներ» միջազգային ՀԿ-ի անդամ Չարլզ Թեննոքին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց: Այդ որոշումը ԵՊՀ գիտխորհուրդը կայացրել էր դեռևս 2013 թ-ի ապրիլի 25-ին:

Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը, այդ կոչմանի խոսքով` կոչմանն  արժանանում են համալսարանի ընկերներն ու գործընկերները, հասարակական ու քաղաքական գործիչները, ովքեր տարբեր ոլորտներում հանդես են գալիս որպես հայ ժողովրդի բարեկամներ: «ԵՊՀ պատվավոր դոկտորները նաև «պարտականություններ» ունեն. Հայաստանում լինելու դեպքում պետք է անպայման այցելեն ԵՊՀ և դասախոսություններ կարդան մեր ուսանողների համար, նաև մասնակցեն մեր գիտխորհրդի նիստերին»,-ընդգծեց Սիմոնյանը` նշելով, որ Չարլզ Թեննոքին իրավունք ունի նաև օգտվելու համալսարանի բոլոր հնարավորություններից:

«Բացի այն, որ ես քաղաքականությամբ եմ զբաղվում, շատ եմ հետաքրքրվում նաև կրթական հարցերով, որովհետև ժամանակին նաև դասավանդել եմ Լոնդոնի համալսարանում: Երկրորդ անգամ եմ դոկտորի կոչում ստանում, քանի որ արդեն բժշկական գիտությունների դոկտոր եմ և երկար ժամանակ աշխատել եմ այդ բնագավառում: Այս մեդալին, սակայն շատ զգացմունքային եմ վերաբերվում, որովհետև կրթական ոլորտը սրտիս շատ մոտ է»,- կոչումը ստանալիս խոստովանեց պատգամավորը:

Վերջինս մի շարք ամսագրերում ու կոլեկտիվ մենագրություններում բազմիցս հանդես է եկել հայանպաստ հրապարակումներով թե՛ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքի և թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի մասին:

Նշենք, որ հայանպաստ գործունեության համար դեռևս 2009 թ-ին Չարլզ Թեննոքը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է նաև «Մխիթար Գոշ» մեդալով:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031