Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին

Հոկտեմբեր 31,2013 21:18

Newsbook.am․ Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղակալի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը ու ևս երեք հոգի:

Newsbook.am-ի հետ զրույցում ոստիկանական մեքենայում գտնվող Արգիշտի Կիվիրյանը հայտնեց, որ իրենք Բաղրամյան պողոտայով իջնում էին դեպի Օպերա, երբ իրենց մոտեցան մի խումբ ոստիկաններ, հրմշտելով, քաշքշելով, շորերը պատռելով ուժի գործադրմամբ նստեցրեցին ոստիկանական մեքենա:

«Հենց այս պահին ոստիկաններից մեկը նստել է իմ գրկում, այ այսպիսի այլասերվածության է հասել ոստիկանությունը»,- Newsbook.am-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանը, որի ձայնը խռպոտ էր: Կիվիրյանը ծանր հևում էր:

 

Մանրամասները՝ Newsbook.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Կիվիրյանը անամոթաբար ստում է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031