Լրահոս
Օրվա լրահոսը

Press TV. Իրանը հարգանքի տուրք է մատուցել ռեժիսոր Սամուել Խաչիկյանին

Նոյեմբեր 02,2013 17:26

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում և Հակոբյան կազմակերպությունում մեկ շաբաթյա ծրագեր են անցկացվել իրանահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանի պատվին: Հայտնում է «Փրես Թիվի» հեռուստաընկերությունը:

Հոկտեմբերի 26-ից մինչև 31-ը Իրանի մի շարք նշանավոր կինոգործիչներ, կինոքննադատներ մասնակցում էին Խաչիկյանի ֆիլմերի ցուցադրությանն ու քննարկմանը, որը կազմակերպել էր «Moj-e No Pegah» կինոյի ինստիտուտը:

Ռեժիսոր, սցենարիստ և գրող Խաչիկյանը իրանական ֆիլմի ամենաազդեցիկ գործիչներից էր: Սասփենս ոճի իր ֆիլմերի համար  նրան անվանում էին «Իրանյան Հիչքոք»:

Խաչիկյանը ծնվել է 1923թ., Թավրիզում: Նա իր առաջին «Վերադարձը» ֆիլմը նկարահանել է 1953թ.: Նրա համար շրջադարձային է եղել 1957թ. նկարահանած «Փոթորիկ մեր քաղաքում» ֆիլմը:

Խաչիկյանը մահացել է 2001թ., Թեհրանում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930