Լրահոս
Օրվա լրահոսը

Լինել եւ շանթ, եւ շանթարգել

Նոյեմբեր 06,2013 14:34

Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը: Երեկ ես դրանում կրկին համոզվեցի: Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով եւ պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում եւ ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է: «Գմփցնելու» կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ է, կամ սադրիչ, կամ ծայրահեղ արկածախնդիր: Մարդիկ վախենում են այդ պարզ ճշմարտությունն արտաբերել, որովհետեւ վախենում են, որ իրենց կմեղադրեն «իշխանությանը ծառայելու» մեջ: Քաղաքական ուժերը նույնպես դա չեն ուզում դատապարտել՝ վախենալով կորցնել իրենց «ընդդիմադիր դիվիդենդները»: Լավագույն դեպքում կասեն՝ դե, ինչ արած, այս ռեժիմը ժողովրդին հասցրել է ծայրահեղ վիճակի, եւ այդ պատճառով հնարավոր են ահա այսպիսի դրսեւորումներ: Այդ տրամաբանությամբ կարելի է արդարացնել նաեւ Նաիրի Հունանյանի «դրսեւորումները»: 
Ենթադրենք, «մոլոտով-կոկտեյլ»-ով կամ ինքնաձիգով հնարավոր է հեղափոխություն անել, իշխանափոխության հարց լուծել: Մի՞թե պարզ չէ, որ հեղափոխությամբ իշխանության եկածները կլինեն ավելի կոռումպացված, ավելի ագահ եւ ավելի ցինիկ, քան այսօրվանները: Իշխանություն դարձած հեղափոխականները պատրանք կունենան, որ ունեն որեւէ մեկի կողմից չվերահսկվող կամայականությունների եւ բռնությունների մանդատ: Այդպիսով՝ բոլոր մակարդակներում եւ մարզերում իշխանության գլխին կունենանք հարյուրավոր «լիսկաներ»: Եվ շատ հնարավոր է, որ ինքնաձիգ եւ պայթուցիկ ունեցողներին «մի գեղեցիկ օր» աթոռներից կքշեն տանկեր եւ ԲՏՌ-ներ ունեցողները: Եվ այսպես շարունակ:
Հայաստանին, անշուշտ, պետք է հեղափոխություն, որը ես հասկանում եմ որպես քաղաքական, հոգեւոր, տնտեսական կյանքի կտրուկ արդիականացում, որակական թռիչք: Այդ հեղափոխությունը իրականացնում են, անշուշտ, քաղաքացիները, հասարակությունը: Երբ այդ որակական թռիչքն իրականացվի, այսօրվա իշխանությունները կդառնան «ոչ ակտուալ», «ոչ արդիական», եւ խաղաղ, առանց որեւէ «գմփցնելիքների» կհեռանան:
Բայց մոդեռնիզացիան պետք է իրականացվի հասարակական պայքարի ժամանակակից ձեւերով, ոչ թեւ այն պարզունակ ու հասահատ մեթոդներով, որոնք 19-րդ դարում կիրառում էր Վոլոդյա Ուլյանովի ավագ եղբայրը: Նման դրսեւորումները պետության տեսանկյունից հանցագործություն են, իսկ նորմալ քաղաքացիների համար, կրկնեմ՝ դատապարտելի եւ վտանգավոր ճանապարհ: Եվ պետք չէ վախենալ դրա մասին ասել: «Դա մեծապես կախված է նաեւ ձեզնից, կախված է մամուլից, կախված է հասարակությունից, կախված է մեր մտավորականներից: Որքա՞ն կարելի է հանդուրժել հեղափոխականությունը, բռնության կոչերը եւ բռնության փաստերը» (Լեւոն Տեր-Պետրոսյան, 26.09.1997):

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (45)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Լիովին կիսում եմ Ձեր տեսակետը կապված հեղափոխությունների հետ։ Միայն վերջին մեջբերումը համոզիչ չի։ Լ. Տեր–Պետրոսյանը (ինչպես Վոլոդյա Ուլյանովը) իշխանության եկավ հեղափոխության միջոցով։ Իշխանություն ձեռք բերելուց առաջ ՀՀՇ–ն՛ մոտավորապես նույն կոչերն էր անում, ինչը’ անում են մերօրյա հեղափոխականները։ Իսկ իշխանության գալուց հետո՛ ԲՏՌ–ների ու տանկերի օգտագործումը այնքան էլ խորթ մեթոդներ չէին Տեր–Պետրոսյանի համար։

  2. Hayk says:

    А почему полиция с самого начала допустила, чтобы эти психи вышли на улицу с дубинками???

    • Արմեն says:

      Արդեն շատ ասողներ կան, որ ոսիկանությունը սադրել է, այն ամենից հետո ինչ տեսել ենք:

      Հիմա պատկերացրեք նախապես էին ձերբակալում, ինչ անհեթեթ միտք ուզեյին կասեյին

      ԸՆԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ: Շանթը կդառնար հերթական զոհը այս իշխանությունների:

  3. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի ադմիններ: Խնդրում եմ, այս հոդվածի տակ հեղափոխականների հնարավոր հայհոյանքներն իմ հասցեին չջնջել՝ բնականաբար, չհրապարակելով: Ես դրանցից հետո հավաքածու կսարքեմ:

  4. Գրիգոր says:

    Հարգելի Արամ, շատ իզուր եք կարծում, որ քչերի լեզուն է պտտվում ձեր ասածի կողմ, համենայն դեպս երեկվանից այս րոպե հակառակ կողմ պտտվող լեզու անձամբ ինձ դեռ չի հանդիպել))))))

  5. Vardan says:

    Նորություն չէ, որ պետություն սարքելը ոչ միայն նշանակում է տնտեսապես կամ քաղաքականապես անկախ ու բարեկեցիկ երկիր սարքելը, այլ դրանից ոչ պակաս կարևոր՝ ՔԱՂԱՔԱՑԻ սարքելը՝ կարևոր ու իրական արժեքների երկարաժամկետ մատուցմամբ։ Դա երկրի ղեկավարությունը ստանձնած մարդու կամ խմբի գործառույթն է։ Հայաստանում բնականաբար անիմաստ է խոսել, որ «որոշում կայացնողների» շրջանակը ուզում է կամ ընդհանրապես գաղափար ունի, թե դա ինչ է։ Ավելին, խրախուսվում, խթանվում է գողի, կպցնողի, տանողի կերպարը։ Նորմալ մարդու էությունն ավել շատ հակված է բարուն, լավին, իսկ հակառակը պարբերաբար մատուցելու դեպքում և անելանելիության պարագայում մարդը դառնում է կամ անտարբեր, կամ արտագաղթում է կամ՝ «հոգեկան հիվանդ, ծայրահեղ արկածախնդիր»։ Հարգանք տածելով ձեր նկատմամբ՝ պետք է ասեմ, որ դատապարտել որևէ նման մարդու քայլերը (դիցուք այդ քայլերը սարքովի չեն) նշանակում է չհասկանալ այս պարզունակ բանը։ Այդ տրամաբանությամբ, կարելի է դատապարտել վատ ընտանիքում բռնաճնշումների ու ծեծուջարդի մեջ մեծացած երեխային, ով հոգեկան հիվանդ մեծանալով՝ հասուն տարիքում վատ արարք է անում։

    • Հրանտ Պապիկյան says:

      Իսկ ինչ է, վատ ընտանիքում մեծացած լինելը մեղմացուցիչ հանգամանք է??
      Ձեր տրամաբանությամբ, կարելի է արդարացնել ցանկացած արարք, քանի որ բիրտ ու դաժան երկիր մոլորակը համայն մարդկության ԸՆՏԱՆԻՔՆ է, և մենք ամեն րոպե տեղեկանում ենք հերթական անարդարության մասին մոլորակի ամենատարբեր կետերից: Հետևաբար միայն սեփական ընտանիքով չսահմանափակվող, այլ ավելի համամարդկային ու գլոբալ դարդերով տապակվող զգայուն հոգիները (օրինակ Արթուր Սաքունցը))))) կարող են չհամակերպվել նեգրերի ճնշումների հետ և բանկեր թալանել, որ հումանիտար օգնություն ուղարկեն: Կամ նորից Արթուր, բայց Մեսչյանը սպանի որևէ “որբի բերանից` պատառը հացի” խլողի, և ի արդարացումն ասի` աշխարհի ցավով հիվանդ է հոգիս….

      • Vardan says:

        Բնավ ոչ, մեղմացուցիչ հանգամանք չէ, ուղղակի պետք է երևույթը դիտարկել ամբողջության մեջ՝ ոչ թե զուտ մարդը հանցանք է կատարել, պետք է պատժվի: Իսկ ով պետք է նրան ազատազրկի՞ ՝ պետությունը, որը չկա՞, ղեկավարությու՞նը, որը կեղծիքով ու բռությամբ է ընտրվել՞, ի՞նչ իրավունք ունի: Ասածս այն է, որ նրան մենք իրավունք չունենք, ոչ դատապարտել, ոչ էլ արդարացնել, ՉԿԱ պետություն, ուրեմն մի սպասեք քաղաքացուց պետության քաղաքացուն վայել պահվածք, իսկ եթե կարծում եք, որ կա պետություն, ուրեմն վերջացնենք խոսակցությունը

  6. voter says:

    Խոսել օրինականությունից ու օրինական ճանապարհով իշխանափոխությունից, Հայաստանյան պայմեններում կամ միամտություն է կամ իշխանական ցինիզմ…

    Իսկ Շանթ Հարությունյանի էությունը, ժողովրդի շատ հուսահատված հատվածների հետևանքն է, որոնք գիտակցում են, որ երբ վերջանում են բոլոր խաղաղ փորձերն կարգ ու կանոն հաստատելու, հեղաշրջումներն ու ռազմական դիկտատուրաներն դառնում են անխուսափելի…

    • Գրիգոր says:

      Լաավ էլի! Սա էտ դեպքը չի!

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Ինչպես տեսնում եք, հարգելի Գրիգոր, վիրտուալ տարածքում պայթեցնելու, գրոհելու եւ այլնի կողմնակիցներն ավելի շատ են:Հավանաբար, այդ մարդիկ Նաիրի Հունանյանի համար էլ «արդարացնող հանգամանքներ» կգտնեն, որովհետեւ 1999-ի հոկտեմբերի 27-ին իշխանությունը նույնքան վատն էր, որքան այսօր:

  7. voter says:

    Շանթ Հարությունյան ին ամեն կերպ փորձելու են վարկաբեկել ներկայացնելով որպես իշխանության պրոյեկտ քանի որ велики ПУ-ի դեկտեմբերի այցելությունից առաջ սերժանտների համար կարևոր է պատրանք ստեղծել, որ Հայաստանում իրենք ամեն ինչ նույնիսկ հակառուսական տրամադրությունները ԿԱՆՏՐՈԼԻ տակ են պահում…

    Սերժանտներն ամեն ինչ անելու են, որ համոզեն ՊՈՒին, որ իրանք Հայաստանում տեր ու տնորեն են…

    Հարց է միայն, քանի հոգի Հայաստանում կհամարձակվի ցույց տա, որ ինքը ռսի բոզ չի…

    Շանթն ու իր համակիրներն ցույց տվեցին, կարևոր չի ինչ մեթոդներով, բայց ցույց տվեցին, որ իրանք ռսի բոզ լինել չեն ցանկանում…

    Մնում ա մնացածը ցույց տան իսկ ինչ մեթոդներով, ամեն մեկն կարող է ինքն ընգրել, օրինակ պլակատ սարքել “Армения независиамя страна а не Российский форпост” ու կանգնել Օդանավակայանից Երևան եկող ճանապարհին…

    • Կարեն says:

      Մի թէ կիսագողական ելույթներով և հարյուր հոգի հավաքելով՛ հնարավոր է հեղափոխություն անել։ Ես ինքս էլ գտնում եմ որ ներկայիս իշխանությունը (եթե կարելի է հանցագործ խմբավորումը իշխանություն համարել) աղետ է մեր գլխին, բայց այն ինչ տեղի ունեցավ երեկ՛ առաջացրեց թեթև հիասթափություն։
      Իսկ “Армения независиамя страна а не Российский форпост” պլակատը, շատ ողջունելի առաջարկ է։

    • Արմեն says:

      Պարոն հասկանում եք ինչ է տեղի ունեցել, հաստատ չեք հասկանում ու չեք էլ հասկանա երբևէ:

  8. Գարիկ says:

    Համաձայն եմ: Վերլուծությունը արդիական է:

  9. Լևոն says:

    1.իշխանությունները մի քանի անգամ ցույց տվեցին, որ հանցագործները երկար բանտում չեն մնում: այսինքն, կարելի է օրենքը կոպտորեն խախտել, դրա մասին բոլորը իմանան և շարունակել դա անել:
    2.մարդիկ փորձում են բացատրել քաղաքակիրթ ձևով /Րաֆֆի/, ղժղժալով /Նիկոլ/, խայթելով /Զարուհի/, թքած ունեն, նույնիսկ հրապարակայնորեն ծիծաղում են երեսներիս ու նվաստացնում անմեղ մարդկանց /Լֆոն/:
    հետևապես, առաջանում է ինքնադատաստան տեսնելու մեծ ցանկություն, որը խառնվելով անպատժելիության հետ տալիս է այդպիսի արդյունքներ: ու էստեղ ոչ մեկին չեն հարցնելու դա վատ ա, թե լավ, դա պարզապես կա ու կշարունակի լինել: դա փոխելու կոչ անելը ավելի շատ հեղափոխականություն է

  10. Արամ says:

    Պր-ն Աբրահամյան, փափուկ բարձին նստած լավ փիլիսոփայում եք:
    Երբ գործազրկության նպաստի վերացման ֆոնին վարչապետը $200հազ. է ծախսում A կետից B,C,D կետեր հասնելու համար, երբ քաղ. տրանսպորտի թանկացման ֆոնին քաղ. պարկինգի եկամտի 70% նվիրաբերվում է մանկության ընկերոջը, երբ գյուղական անանցանելի ճանապարհների ֆոնին Սայաթ-Նովա բարեկարգ պող.-ն հերթական անգամ ասվալտապատվում է, իշխանության հետ խոսալը, առավել ևս հուսալը, որ նա թեկուզ 20 տարի հետո կդառնա ցիվիլ, ապուշություն է, իսկ մահակներով Բաղրամյան 26 գրոհելը իհարկե իդեալ-ռոմանտիզմ է: Բայց հանգիստ եղեք, բանտերում ու փախուստում այդ իդեալ-ռոմանտիկները կվերածվեն պրոֆեսիոնալ հեղափոխականների, դրանից բխող այն բոլոր արհավիրքների, որ գալու են ժողովրդի ու պետության գլխին, բայց դրանում մեղավոր լինելու են ոչ թե հեղափոխականները, այլ հեղափոխական իրավիճակի հասցնողները:

    • Հրանտ Պապիկյան says:

      Во глубине сибирских руд
      Храните гордое терпенье;
      Не пропадет ваш скорбный труд
      И дум высокое стремленье….))))))))))))))))))

      Ինչպես տեսնում եք նման ոգևորություն Ձեզնից շատ առաջ Պուշկինն է արտահայտել, բայց ասեմ Ձեզ, որ հիմա դուք եք տաքուկ անկյունում նստած ստեղնաշարը տանջում և չեք մտածում, որ այդ “իդեալ-ռոմանտիկներից”
      շատերը Շանթի պես հիմարի պատճառով իրենց տաքուկ անկյունները կարող են երկար ժամանակ չվերադառնալ, և միգուցե նրանց սպասում էր այլ ապագա և մասնագիտություն, այլ ոչ թե պրոֆեսիոնալ հեղափոխականի “հրաշալի” հեռանկարը… Միգուցե Դուք փորձեիք նրանց փոխարեն?…
      Համենայն դեպս լսեք նաև դեկաբրիստի պատասխանը Պուշկինին`

      Струн вещих пламенные звуки
      До слуха нашего дошли…
      К мечам рванулись наши руки,
      Но лишь оковы обрели.!!!!

      • Արամ says:

        Հարգելի Հրանտ, Դուք կամ ինձ չեք հասկացել կամ հայերենը իմիջիայլոց գիտեք: Ես դեմ եմ ներքին ցանկացած հարցերում ուժի կիրառմանը ընդհանրապես: Հեղափոխությունը, այսինքն բիրտ ուժի հաղթանակը ԱՐՀԱՎԻՐՔ է /бедствие, катастрофа/. Ես ընդամենը արձանագրում եմ փաստը. հեղափոխական իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է, իսկ այս իշխանությունը էվոլյուցիայի ենթակա չի:
        Հ.Գ. 1 Ի դեպ Պուշկինը դեկաբրիստներին փառաբանում է, և ոչ հակառակը:
        Հ. Գ. 2 Մ. Նալբանդյանի “Ազատությունն” էլ կարդացեք, հոյակապ գործ է:

  11. Վալոդ says:

    «Երբ այդ որակական թռիչքն իրականացվի, այսօրվա իշխանությունները կդառնան «ոչ ակտուալ», «ոչ արդիական», եւ խաղաղ, առանց որեւէ «գմփցնելիքների» կհեռանան:»

    Համամիտ չեմ հարգելի հոդվածագրի հետ: Պետք չէ թերագնահատել իշխանության դերը: Հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունը միակողմանի փողոց չէ: Եթե համեմատենք այսօրվա հասարակությունը 80-ականների հասարակության հետ, ապա կարձանագրենք, որ իշխանություններին հաջողվել է իրականացնել նկատելի որակական անկում: Հետևաբար չեմ տեսնում, թե ինչը կխանգարի պարկեշտ ու իրազեկ իշխանությանը ապահովել որակական թռիչք:

  12. Արամ says:

    Հարգելի խմբագիր. ով է մեղավոր կաթոլիկ եկեղեցու պառակտման մեջ. Մարտին Լյութերը, թե Պատվիրանները ոտնատակ տված պապերն ու կարդինալները, ով է մեղավոր 17թ, ռուս. հեղ. համար. Լենինը, թե Ինքնահեծությունը, Ֆրանսիական հեղափոխության համար. Մարատն ու Ռոբեսպիերը, թե կառավարման ցինիկ համակարգը:
    Խնդրում եք պատասխանեք, բայց առավել խնդրում եմ, վաղվանից մեզ իրազեկեք, թե քանի միլիմետր դեպի Մարդը գնացին այն անձինք, ովքեր իրենց վերապահել են իրավունք մեր անունից որոշումներ կայացնել:

  13. Արմեն says:

    Եթե մարդը, էլ չեմ ասում հայ մարդը երեկվա տեղի ունեցածն էլ չի ուզում դատապարտել,

    ապա նրան կարելի է միայն ցավակցել:

    Հմակարգչով կարողանալ գրելը դեռ գրագիտություն չէ:

    Ինչքաաաան երջանիկ կլինեյի բոլոր նրանք, ովքեր չունեն ուղեղի ծալքեր` գտնում են

    արդարացումներ Շանթ կոչվող վստահ գիտեմ կիսախելագարին ( 1977թ եմ ճանաչում )

    պարզապես գնային…. ուր ուզւոմ են: Դրանց հետ նույն երկրում չի կարելի ապրել:

  14. Narek says:

    Արամ, կարծում եմ «չեզոքությունդ» այս անգամ անհեթեթ եղավ: Ասում եմ առանց ձևականության, դու միամիտ մարդ չես, որ այսպիսի ընթացքին հավատաս, մեջբերում եմ խոսքդ. «Ենթադրենք, «մոլոտով-կոկտեյլ»-ով կամ ինքնաձիգով հնարավոր է հեղափոխություն անել, իշխանափոխության հարց լուծել»: Ուրեմն զենքով իշխանափոխության մեջ Շանթին մեղադրելդ պատվերի է նման. որովհետև իրապես Շանթը ճայթուկով իշխանափոխության չէր գնում:
    Հավատա՞մ, որ միամիտ ես, թե՞ «չեզոք»-իշխանական:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չնայած այս մենաբանությունը իմ հասցեին վիրավորանք է պարունակում (իշխանության պատվեր եւ այլն), ուզում եմ, որ մնա՝ թող պատմության համար արձանագրվի: Բնականաբար, ոչ Նաիրին իր իքնաձիգերով, ոչ էլ Շանթը իր «ճայթրուկներով» չէին կարող հեղափոխություն իրականացնել՝ ի հեճուկս նրանց հայտարարությունների: Դրա համար էլ ասում եմ՝ «ենթադրենք»: Այսինքն՝ ընդունենք դա որպես զուտ տեսական հնարավորություն եւ փորձենք դատողություններ անել, թե ինչի է դա հանգեցնելու:

  15. Վարդան says:

    Պրն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, եթե կարելի է մի քանի հարց

    Դուք դեմ եք Շանթի գործելաոճին, որովհետև

    ա/ տեսականորեն հաջողության դեպքում ապագան անորոշ է՝ պետություն սարքելու գործում Շանթը և իր մարդիկ, և մեղմ ասած ոչ կոմպետենտ են, բազա ու հեռանկար չկա որ ինչ որ բան կփոխվի, որովհետև նախադրյալներ չկան, կամ կփոխվի դեպի վատը՝ + անմեղ զոհեր և այլն

    Բ/ Բռնությունը ամեն դեպքում դատապարտելի է, այդ թվում Նաիրիի, ինչպես դուք նշեցիք,

    Գ/ Իշխանափոխություն պետք չէ ահասարակ, ամեն ինչ նորմալ է, Հայաստանը դանդաղ, բայց կայուն քայլերով գնում է առաջընթացի և բարգավաճման ճանապարհով (թող ներեն հանրապետականները, եթե մեկի տեքստ եմ կրկնում)

    Ա պատասխանի դեպքում, ի՞նչ կասեք, եթե կրկին տեսականորեն ձևավորվի ունակ հզոր, արտաքին կապեր և խելք ունեցող իրոք հայրենասեր մարդկանց ստվար մի զանգված, որը ստիպված կլինի բռնություն կիրառել հաջողության հասնելու համար, քանի որ ուրիշ ելք չկա, կդատապարտե՞ք այդ մարդկանց

    Բ պատասխանի դեպքում կարե՞լի է նաև ասենք դատապարտել Սողոմոն Թեհլերյանին, կամ հայերին՝ Սարդարապատի ճակատամարտում, որտեղ մենք բռնություն ենք կիրառել

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ա եւ Բ: Թեհլերյանի եւ Սարդարապատի օրինակները թեմայի հետ կապ չունեն:

      • Վարդան says:

        Լավ, շնորհակալություն պատասխանի համար, եթե Ա, ապա ի՞նչ կասեք, եթե կրկին տեսականորեն ձևավորվի ունակ, հզոր, արտաքին կապեր և խելք ունեցող իրոք հայրենասեր մարդկանց ստվար մի զանգված, որը ստիպված կլինի բռնություն կիրառել հաջողության հասնելու համար, քանի որ ուրիշ ելք չկա, կդատապարտե՞ք այդ մարդկանց

      • Գագիկ Բաղդասարյան says:

        Ես կարծում եմ, որ Թեհլերյանի եւ Սարդարապատի օրինակները ուղղակի կապ ունեն թեմայի հետ, բայց չեն տեղավորվում Ձեր առաջարկած տրամաբանական կառույցի մեջ:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ռազմի դաշտում հակառակորդի դեմ կամ՝ իր իսկ պետության կողմից դատապարտված հանցագործի դեմ կիրառված բռնությունը մի բան է: ՊԵՏՈՒԹՅԱՆ ներսում անօրինական բռնությունը այլ բան է: Առանցքային բառն այստեղ «պետությունն» է:

          • Վարդան says:

            Պարզապես դուք գտնում եք, որ Հայաստանը պետություն է, իսկ իրականում այն դեռ պետություն չէ, ու դրա մեղավորները, որքան էլ պոպուլիստական հնչի, ոչնչով չեն տարբերվում արտաքին թշնամուց: Խոսքը չի գնում թալանի կամ կաշառակերության մասին, խոսքը որոշում կայացնողների ՏԵՍԱԿԻ մասին է: ու իրականում գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում: Այդ տեսակի խորքային բարոյահոգեբանական համապարփակ վերլուծություն առ այսօր ոչ դեռ ոչ մեկ չի արել, էսօր մեր շրջապատում կան ջահել տղերք, տարբեր ուսխորհուրդներից, ապագայի աշոտյաններ, որոնք ի սկզբանե, հենց հիմա էլ իրենց տեսակով ոչնչով չեն զիջում ցանկացած թշնամու, թեկուզ հասարակ ներանձնային հարաբերություններում՝ շողոքորթում են, երբ պետք է, համոզում են, երբ պետք է, խաբում են բացահայտ, տեսակետը պտտում են ամեն մի րոպեն մեկ, դեմագոգիայի դասեր կարելի է քաղել իրանցից, ունեն մեկ արքա, իրանք իրար մեջ շահի համար ինչ ասես կանեն՝ իրար երեսի ժպտալով, կգնան ու ժամերով կկանգնեն ինչ որ վարչության պետի դռան առաջ, որոհետև իրենց տեսակը չի գիտակցում, որ վարչության պետը հանրային ծառա է: ՎԱՂԸ, դառնալով աշոտյան, նրանք քրտինք մտած կպաշտպանեն ասենք Հայաստանը Ռուսաստանի կամ Իրաքի կազմում մտցնելու՝ իրենց պետի որոշումը, կամ ամեն ինչ կանեն՝ արդարացլու իրենց իսկ գազազացրած ամբոխի դեմ զենքի կիրառումը: Պրն Աբրահամյան, այս տեսակը՝ իր բոլոր շերտերով, հավատացեք, որ այսօր ծլում ծաղկում է, ավելի վատն է քան արտաքին թշնամին: Պարզունակ ասած՝ դրանք կոնկրետ ՇԱՏ ՎԱՏ մարդիկ են, այս խմբի մեջ ԼԱՎ մարդ պարզապես չկա:

          • Գագիկ Բաղդասարյան says:

            Հյուսիսային Կորեան, ԽՍՍՀՄ -ը, նամանավանդ, ստալինի օրոք, Իրաքը սադամի օրօք նույնպես համարենք “պետություններ” :
            Իսկ Ամերիկյան հեղափոխությունը անօրինական բռնություն էր ?

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Իսկ նախնադարյան մարդիկ ընդհանրապես իրար խորովում-ուտում էին: Կներեք, այլեւս չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին: Պարզապես ժամանակս է սուղ: Համարեք, որ Դուք «հաղթել եք», եւ մեր իշխանավորների, մեր ոստիկանների գլուխները պետք է ջարդել: Իմն էլ հետը՝ որպես «ռեժիմի սպասարկուի»;

  16. Արմինե Մելքոնյան says:

    Գիտեք խոսում ենք մի թեմայից որն առավոտից մոտս մի տեսակ ծիծաղ է առաջացնում,Շանթն իրոք շանթելով մտածում էր հեղափոխության,թե սեփական անձի վրա ուշադրություն սևեռելու մասին… Նախ հայտնի է մի ծաղկով գարուն միայն հեքիաթներում են լինում, և հետո անգաղափար հեղափոխությունը նույնն է ասենք ինչպես առանց սխտոր խաշը… Թեման շեղեցիք քանի որ այլևս ասելիք չկար,բայց ինչ ուզում եք ասեք Շանթին հալալա,իրա չեղած հալով լավ քննարկման նյութ է դառել,,,, ափսոս որ վատ տարբերակով…

  17. Maxim says:

    Իսկ արդյո՞ք Շանթի կամ Նաիրի Հունանյանի արարքը շատ ավելի վտանգավոր է ազգի ճակատագրի
    համար, քան երկրորդ և երրորդ նախագահ կոչվածներինը, որը դեռ չգիտենք ինչով է վերջանալու:
    Գախտնիք չէ, որ թե՛ հոկտեմբերի 27-ը, և թե՛ մարտի 1-ը այս երկու անձանց ղեկավարությամբ է իրագործվել: Հենց այս երկու անձիք կոտրեցին Հայսատանի բնակչության բարոյական ողնաշարը:
    Տեսեք ինչ է կատարվում ընտրություններ կոչված խայտառակության ժամանակ, երբ հասուն մարդը
    իրեն 5 տարով վաճառում է 5-10 հազար դրամով, և հոգեպես դառնում իրավազուրկ, քանի որ նա իր
    ենթագիտակցության մեջ ունի իրեն վաճառելու փաստը: Ի՞նչ հույս կարելի է դնել այդ մարդկանց վրա, երբ աստված չանի նորից պատերազմ սկսվի: Ի՞նչ է մտածում ԼՂ-ի բնակչությունը, ում վրա է հույսները, երբ ժողովուրդը նույնիսկ Երևանում է խմբերի բաժանված, և Շանթի օրինակը կարող է դեռ
    կրկնվի այլ մարդկանց կողմից:
    Եվ վերջապես՝ խնդրում եմ խորհուրդի կարգով ասեք, եթե երկրից դուրս բոլոր հնարավորին հանդիպումներում սփյուռքի բնակիչները պախարակեն մեր երկրի ,,հարգարժան նախագահին,, չի դիտվի՞ արդյոք դավաճանություն, կամ մեկ այլ պոզ ու պոչ կպցնեն այդ մարդկանց: Չէ՛ որ երկրի ներսում ցանկացած գործողություն դատապարտված է անհաջողության: Իսկ երկիրը իրոք կործանվում է, սկսած դատարկված գյուղերից:

  18. Ընթերցող says:

    Ապրես Շանթ:
    Ցույց տվեցիր որ կամերում սաղ փչացած չեն:
    Աստված քեզ ուժ տա ու համբերություն:

  19. Nem says:

    Համաձայն եմ հոդվածի և նյութի հետ:
    Բայց: Սակայն: Անշուշտ ոչ հեղինակի
    Հայաստանում Հեղափոխությունը կամ այլ ճանապարհով փոփոխություն անգամ անօգուտ բան է:
    Պետք է այլ տեղ փնտրել լուծումը..

  20. Գրիգոր says:

    Ցավոք սրտի շատերը կամ պարզապես չգիտեն, կամ մոռացել են պատմությունը, մասնավորապես 17 թվի օրինակը, երբ բնալչության ամենակրթված և ազնիվ շերտը վռնդվեց կամ սպանվեց: Իսկ ոնց եք պատկերացնում նույն սցենարը փոքրիկ Հայաստանում, որտեղ շատ շատերը իրար բարեկամ, ծանոթ, ընկերներ են? Դա կկոչվի ՞братоубийственная война՞ -լսել եք այդպիսի արտահայտություն? Միթէ 21-րդ դարում իրեն խելոք համարող մեր հայ ժողովուրդը ավելի ցիվիլ ճանապահ չր կարող գտնել?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930