Լրահոս
Օրվա լրահոսը

Նշեցին Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 96-ամյակը (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2013 13:52

komunist_5 komunist_4 komunist_3 komunist_2 komunist_1 Այսօր`նոյեմբերի 7-ին, Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի կապակցությամբ ՀՀ Սոցիալիստական շարժումը կազմակերպել էր շքերթ, որի ընթացքում ծաղիկներ դրվեցին Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Ստեփան Շահումյանի արձանների մոտ:

Շահումյանի արձանի մոտ Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը ներկայացրեց շարժման մինիմում-ծրագիրը:

Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:  Ռուբեն Թովմասյանը շնորհավորելով Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 96-ամյակի կապակցությամբ՝ ասաց. «Հայ ժողովուրդը հինգ հազար տարվա պատմության մեջ ապրեց որպես ժողովուրդ եւ պատահական չէ, որ յոթանասունականները կոչում էին հայ ժողովրդի ոսկե դար: Եվ պատահական չէ, որ  1920 թվականին հենց հոկտեմբերյան հեղափոխության ազդեցության տակ հայ ժողովուրդը տապալեց դաշնակցական կառավարությանը, որը երկիրը հասցրել էր աղքատության, հիվանդության, գործազրկության, սպանությունների եւ այլն»:

Ռուբեն Թովմասյանը շնորհավորեց նաեւ բանվոր դասակարգին, պատերազմի վետերաններին, որոնցից ըստ նրա, մնացել են ընդամենը 1300  հոգի եւ որոնք ցավոք չեն ապրում մարդավայել:

«Մեր կուսակցությունն էր, որ ղեկավարեց 41-45 թվականի Հայրենական մեծ պատերազմը եւ ջախջախեց ֆաշիզմը, աշխարհը փրկելով այդ չումայից: Հայրենական մեծ պատերազմում 300  հազար զոհ տվեց հայ ժողովուրդը, ամբողջ պատերազմի ընթացքում զոհվեցին 3 մլն կոմունիստներ, որոնք ոչ մի առավելություն չունեին, միայն կուսակցական տոմս եւ դեպի ճակատ: Մենք հպարտ ժողովուրդ ենք եւ հպարտանալու շատ բաներ ունենք մեր 70 տարիների ընթացքում»,- հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930