Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Էդիկ Գրիգորյանի հոր՝ Նաիրի Հունանյանը «վերին աստիճանի հայրենասեր էր»

Նոյեմբեր 08,2013 11:18

«Ժողովուրդ»-ը զրուցեց Էդիկ Գրիգորյանի ծնողների հետ: Այն հարցին, թե ոճրագործությունից անցել է 14 տարի, ինչ են մտածում ծնողները, ովքեր Էդիկին ներքաշեցին այդ սահմռկեցուցիչ սպանությունների ծրագրման ու իրագործման մեջ, Գարեգին Գրիգորյանը պատասխանեց. «Այն, ինչ կասեմ, ինձ պատմել է որդիս։ Բոլոր դատապարտյալներն իրենց ցուցմունքներում գրել են, որ այսօրվա ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ծեծել է իրենց եւ ստիպել, որ գրեն, թե հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այն ժամանակ Աշոտ Մանուչարյանը լրատվամիջոցներից մեկում գրել էր, թե Ռոբերտ Քոչարյանն առանձին զբաղվում է Մեղրու միջանցքը ադրբեջանցիներին հանձնելով, սակայն Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը չէին ցանկանում։ Ես մի բան գիտեմ, որ առանց Վազգեն Սարգսյանի հնարավոր չէր ոչ մի հարց լուծել»։

Ավելին, ըստ Էդիկ Գրիգորյանի հոր՝ Նաիրի Հունանյանը նույնպես իր ցուցմունքում գրել է, թե իրեն տարել են գերեզմաններ, կրակել ոտքերին. «Ասել են՝ կկորցնենք քեզ, ասա՛, որ այս ամենը կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մենք որտեղի՞ց իմանանք, թե ով է արել այս ամենը։ Մենք համոզված ենք, որ տղաները կազմակերպիչներ չունեին, եթե այդպիսի բան էլ կար, միայն Նաիրի Հունանյանը կիմանար»։

Գ. Գրիգորյանը պնդեց, թե գործով անցնող բոլոր դատապարտյալներն ահաբեկիչներ չեն, քանի որ ոչ մի պայման չէին դրել. «Ես գոհ չեմ դատավարությունից ու նախաքննությունից։ Մեր հիմնական օրենքում, որ ամեն մարդ պատասխան է տալիս իր արարքի համար, սրանք հետին թվով բերեցին, համակատարող հասկացողությունը մտցրին, սակայն համակատարողը չի նշանակում, որ նա կատարող է։ Էդիկն անգամ ԱԺ դահլիճում չի եղել, ամեն ինչ ավարտվել է, եւ նա նոր մտել է ԱԺ։ Էդիկի ձեռքին զենք անգամ չի եղել, նա այդ ժամանակվա պատգամավոր Էդիկ Մադաթյանից՝ Խուճուճ Էդոյից է վերցրել։ Պատգամավորն էլ դա հաստատել է։ Այն ժամանակ ցմահ բանտարկություն չկար, կար գնդակահարություն եւ 15 տարվա ազատազրկում։ Ինչ-որ մեկի հրամանով ցմահ բանտարկությունը մտավ։ Բայց որ հիմա մեկին հարցնես, ասում է՝ ավելի լավ էր մեզ գնդակահարեին, քան այսպես պահեին, քանի որ իմ որդու հետ սարսափելի վատ են վարվել, սառը ջուրը լցրել են վրան ու թողել դրսում։ Էհ, ո՞րն ասեմ»։

Ըստ մեր զրուցակցի՝ իր որդին չպետք է գնար այդ քայլին, քանի որ երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել. «Իրեն այս ամենի մեջ ներքաշեց դասընկեր Նաիրի Հունանյանը։ Նաիրիին ո՛չ կարող եմ արդարացնել, ո՛չ էլ քննադատել, քանի որ նա վերին աստիճանի հայրենասեր էր»։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի հնարավոր կազմակերպիչներին՝ Գ. Գրիգորյանն ասաց. «Լավ, ենթադրենք, թե դա այդպես էր։ Վերցնենք Նաիրի Հունանյանի ընտանիքը։ Նաիրիի հայրը ծերանոցում մահացավ, մայրը խելագարվեց, ու գտան ծովում, եղբայրը՝ Կարենը, ասում են՝ քրեակատարողական հիմնարկում խանգարվել է, նրա քեռին ինքնասպան եղավ, քեռու ընտանիքը քյասիբ մեռնում է, գոնե ինչ-որ ձեւով այդ կազմակերպիչները պետք է օգնեին, չէ՞, քանի որ Նաիրին կարող է ինչ-որ կերպ ձայն հանել։ Բայց… Նրանց հիմնական խնդիրը Մեղրու միջանցքը Ադրբեջանի հսկողության տակ չհանձնելն էր, արդեն համաձայնել էին այն տալ, իսկ տալու դեպքում Հայաստանը կդառնար ուղղակի անկլավ։ Իմ տղան ինձ ասել է, որ Նաիրին ասում էր՝ եթե չմտնենք, ապա Մեղրին կհանձնեն։ Բայց, իհարկե, որդիս մշտապես ասել է, որ զղջում է արածի համար, սակայն ուշ է հատկապես Յուրի Բախշյանի համար, քանի որ իրենք ընտանիքներով շատ մոտ են եղել»։

Էդիկ Գրիգորյանի հոր խոսքով, բացի որդուց, նրա ընտանիքին նույնպես կտտանքների են ենթարկել. «Բոլորիս աշխատանքից հեռացրին։ Արտադրամաս ունեինք, ձեռքներիցս վերցրին։ Դա էլ դեռ քիչ էր, մարդ էին ուղարկել իբր թոռնիկիս տանեն հոր մոտ։ Մենք գլխի ընկանք, որ ուզում էին թոռնիկիս փախցնել, որ ստիպեն Էդիկին գրի այն, ինչ պետք է։ Մի խոսքով, շատ վատ բաներ են եղել…»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Համոզիչ չի՛ եթե հոկտեմբերի 27 –ի նպատակը Մեղրու միջանցքը ադրբեջանին հանձնելն էր, ապա սպանդից հետո ինչու չհանձնեցին։ Չէ որ այլևս նրանց ոչինչ չէր խանգարում։

    • Gevorg says:

      Մեղրին ուզում էին հանձնել Լևոնն ու Վազգենը, ոչ Քոչարյանը: Չնայած ասում էին Վազգենը վերջին պահին փոշմանել էր: Իսկ հոկտեմբերի 27-ը իմ կարծիքով եղել է ինքնաբուխ, Քոջարյանն ու Սերժը հնարավոր է որ իմացել են, բայց չեն խառնվել, իրենց ձեռք էր տալիս:

  2. Արմեն Վռշիկյան says:

    Հայաստանը գլխովին թաթախված է կեղտի մեջ,խորհրդարան մտնելով ու ութ հոգի սպանելով մաքրել Հայաստանը հնարավոր չէ,դրա համար էլ Նայրիենց արածն անվանվեց ռուբին հուդություն:Ցավալի է,բայց փաստ է ,որ Հայաստանը դարձրեցին փալաս երկիր:0ՐԻՆԱԿ՝Սերժիկ Սարգսյանին իրականում գնատելիս կտեսնենք ,որ Սերժիկը Նույնիսկ չունի սովխոզի ծխախոտի դաշտավարական բրիգադի 0ղակավարի մակարդակ,բայց եթե ծառայում էս մի 0տար պետությանն՝ ուրեմն կստանաս դիպլոմներ,պաշտոններ,նույնիսկ կդառնաս ՀՀ նախագահ ու կունենաս անթիվ անհամար փող:Փույտ չէ,որ դու վաճառում էս քո երկիրը,դավաճանում է «քո» ժողովրդին…

    • Gevorg says:

      այո, մեր հասարակությունն է փչացած, իշխանությունը պարզապես հասարակության շարունակությունն է:Իշխանափոխությամբ միայն կոսմետիկ ռեմոնտ է հնարավոր:

  3. susan says:

    հայրենասեր մարդը միանգամից այդքան մարդու դաժանաբար չէր սպանի. նա այդ արեց ինչ- ինչ խոստումների դիմաց, չհասկանալով , որ ինքը միայն գործիք է եղել այդ ծրագիրրը իրականացնողների ձեռքում. խորտակելով և իր, և մյուսների կյանքը. դե հիմա թող գնա , փտի բերդում, որ հասկանա, թե ինչ են զգում սպանվածների հարազատները.

  4. sergik says:

    հիմաել հո ով է Ջանգիրյանը որ, դե եթե ճիշտ լիներ վաղուց գլխին էին ջարդել ….ուղակի էտ մարդը գիտի երբ ում դեմ ինչ ասի …..

  5. Սոֆիա says:

    Նախ դեռ հարց է Նաիրի տղաներնեն բոլորին սպանել թէ մենակ Սարկիսյանին իսկ երկրորդ այսօր էլ որ Նայիրի նման մեկը մտնի պառլամենտ ու բոլորին սատկացնի մեր ժողովրդին մենակ օգուտ կբերի դրանից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930