Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահ զինծառայողի ստեղծագործությունն՝ իր կատարմամբ (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2013 15:18

Սահմանապահ զինծառայող Կորյուն Խանգելդյանը զորամասի ընկերների ուրախությունն է: Շուրջ չորս ամիս է ծառայության մեջ եւ այս ընթացքում ստեղծագործել է մեկ սիրային երգ եւ շատ շուտով եւս մեկ երգ պատրաստ կլինի, որը կնվիրի մայրիկին: Երիտասարդը սկսել է ստեղծագործել տասնհինգ տարեկանից: «Առաջին երգը, որ գրվել ու կատարվել է իմ կողմից, նվիրված է եղել  ազատամարտիկ Աղվան Մինասյանին: Երգն իր մասին է եւ այս երգը շատ-շատ եմ սիրում»,-ընդգծեց Կորյունը` հավելելով, որ մեծամասամբ  սիրային երգեր է գրում` չհերքելով, որ հայրենասիրական երգերը նույնպես  իր երգացանկի մաս կկազմեն:

 Հիշում է, որ սկզբնական շրջանում երգերն այնքան էլ լավ չէին ստացվում, քանի որ լավ չէր նվագում: Այսօր ծառայությանը զուգընթաց ստեղծագործելը իր կյանքին անբաժան մասն է համարում: Ծառայության ընթացքում ամենից շատ կարոտում է ընտանիքի անդամներին:

Ստեղծագործությունն իր կատարմամբ  դիտեք այստեղ`

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930