Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկյան Հայկ թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկների մեծամասնությունը ծալված է

Նոյեմբեր 10,2013 22:08

Արարատ քաղաքի թիվ 18/06 ընտրատեղամասում այժմ ընթանում է քվեաթերթիկների հաշվարկը: Քվեատուփից հանված թերթիկներից որոշները ծալված են, դրանք գրավեցին ներկաներից շատերի ուշադրությունը: Aravot.am-ն արձանագրեց, որ դրանց մեծամասնության վրա քվեարկությունը ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանի օգտին էր: Հանձնաժողովի անդամներից մեկը խիստ անհանգստացավ, որ մենք սկսեցինք լուսանկարել քվեաթերթիկները, բողոքեց, թե միայն Հայկ Հայկյանի օգտին քվեարկված ընտրաթերթիկները ծալված չեն եւ քիչ հետո ցույց տվեց նաեւ Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկված մեկ քվեաթերթիկ, որի ծայրը ծալված էր:

Ըստ ներկաների՝ դա Սամվել Բարսեղյանի  օգտին քվեարկած  երկրորդ այդպիսի քվեաթերթիկն էր:

Ավելացնենք նաեւ, որ  հանձնաժողովը ծրարներից մեկից հանեց երեք քվեաթերթիկ, մեկ այլ ծրարից՝ երկու:

 

DSCF8022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բարոն says:

    Պտտվիր, պտտվիր կառուսել…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930