2014 թվականին 4600 քաղաքացի ավանդների փոխհատուցում կստանա

2014 թվականին 4600 քաղաքացի ավանդների փոխհատուցում կստանա

Այսօր առավոտից խորհրդարանում մեկնարկել են 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։

Նախագիծը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Նախարարը հիշեցրեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվում է 5,2 տոկոս տնտեսական աճ, 5,5 տոկոս միջին գնաճ, իսկ 12-ամսյա ժամանակահատվածի համար՝ 4,5 տոկոս գնաճ: Նրա խոսքով՝ կառավարությունն առաջիկա տարիներին կարևորում է բյուջեի ծախսերը հիմնական երեք ուղղություններով՝ սոցիալական ոլորտի, այդ թվում՝ առողջապահություն և կրթություն, հանրապետության տարածքային ամբողջականության պահպանության նպատակով պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը եւ տնտեսության առանձին ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացումը:

Նախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատավարձերը հետևողականորեն բարձրացնելու քաղաքականությունը, և հաջորդ տարվա բյուջեով, ըստ նրա, նախատեսվում է բարձրացնել 238 հազար պետական ծառայողների աշխատավարձեր: Նախատեսված է նաև թոշակների բարձրացում՝ միջինը 15 տոկոսով:
Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանի հարցին` թե 2014-ին ինչքա՞ն է կազմելու ավանդների փոխհատուցման գումարի չափը, և որքա՞ն մարդ է օգտվելու այդ ծրագրից, Դավիթ Սարգսյանն ասաց, որ գումարի չափը չի փոխվելու՝ 1 մլրդ 600 մլն դրամ, ինչպես 2012-2013 թվականներին էր: Իսկ ավանդների փոխհատուցում կստանա շուրջ 4600 քաղաքացի։
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցը վերաբերում էր 2013 թվականի տնտեսական աճի դանդաղման պատճառներին: Դավիթ Սարգսյանն ասաց, որ տնտեսական աճի դանդաղեցման պատճառները մի քանիսն են՝ արտաքին գործոնները, որոնց ազդեցությունը դրական չէ Հայաստանի տնտեսական զարգացումների համար, գազի սակագնի բարձրացումը: Երրորդ գործոնը շինարարության ոլորտի անկումն է՝ կապված «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Առավոտ» օրաթերթին: Կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը:
Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք զգալի գումար: Իսկ թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 39 600 դրամ:
Եթե ուզում եք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (010)514-514 հեռախոսահամարներով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք