Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվայի նախագահն ընդունել է Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին

Նոյեմբեր 30,2013 19:01

Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ընդունեց Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:
Ներկա էին նաև ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության համաժողովից: Հանդիպման ընթացքում գնահատական տրվեց Արևելյան գործընկերության գործընթացի առաջին փուլին՝ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որի արդյունքում ստեղծվել է մասնակից երկրների երեք խումբ. երկրներ, որոնք ստորագրել են, երկրներ, որոնք դեռ չեն ստորագրել, և երկրներ, որոնք չեն ստորագրել, բայց միացել են Մաքսային միությանը՝ Հայաստանը և Բելառուսը:

Քննարկվեցին Եվրոպական Միության հետ այս երեք խմբերում գտնվող յուրաքանչյուր երկրի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:

Վարդան Օսկանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930