Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տղամարդիկ` Վլադիմիր Պուտին այցի մասին. «Բարով գա, սինին կապել ենք, կարմիր խնձորն էլ` դրել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2013 20:00

Գյումրիի տարեց բնակիչներից շատերը  մեծ հույսեր են կապում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  այցի հետ: Նրանք դեռևս այն համոզմանն են, որ առանց ռուսների ապրել չի լինի: Նույնիսկ նրանցից մեկը, ով   չուզեց նկարահանվել, տեսախցիկից դուրս կարծիք  հայտնեց, որ եթե Գյումրին դարձավ ռուսական «գուբեռնի», գյումրեցիների համար շատ էլ լավ կլինի:

«Քանի՞ հայ է ապրում Ռուսաստանում` մոտ 2 միլիոն 700 հազար կլինի, չէ՞, իսկ Հայաստանո՞ւմ.  երևի 2 միլիոն էլ չկա, հիմա կասե՞ք՝ ո՞վ է պրեզիդենտը հայերի`Սե՞րժը, թե՞ Պուտինը: Հլը փողոցներին նայեք, էսպիսի ցեխ երկրագնդի այլ կետում կգտնե՞ք, եթե  Հայաստանի իշխանությունները այսպես պիտի արհամարհեն,  անտեսեն Գյումրին, ծաղրեն մեզ, թող ռուսը գա ու մեզ  պահի: Եթե ռուսը գա, գոնե  քաղաքում էլ տնտեսական շարժ կլինի, գոնե էն մարդիկ, որոնք պիտի խանութները փակեին ու հեռանային, նրանք կմնան: Հետո մի մոռացեք, Սերժը գյումրեցիներին վաղուց է հանձնել ռուսներին, սաղ գյումրեցիները  Ռուսաստանում չե՞ն, Ռուսաստանը որ չլինի  էդ ինչպե՞ս են ապրելու գյումրեցիները, լավ է ռուսական գուբեռնի դառնա` Պուտինի տիրակալության տակ, քանի Գյումրին աչքով աչք տեսնելու ցանկություն չունեցող Հայաստանի իշխանությունների», -վիրավորված ասաց մեր զրուցակիցը:

Նրանցից մեկն էլ կատակով նշեց. «Բարով գա Պուտինը` սինիս կապել եմ, կարմիր խնձորն էլ` դրել»: Մեր այդ զրուցակցի համոզմամբ, Ռուսաստանի հետ միավորումը հազար անգամ «խեր» կլինի, քան «փչացած» Եվրոպայի, որտեղից զոռով գենդերային օրենք  ու այլ այլանդակություններ են  փորձում բերել  Հայաստան:

Մեր զրուցակիցները  կարևորում էին նաև  ռուսների դերը    Հայաստանի  անվտանգության հարցում:

Կարծիքները տեսանյութերում.

Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930