Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովելու համար վտանգվեց կռունկավարը (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2013 21:13

Դեկտեմբերի 2-ին Գյումրի ժամանող  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է  ծաղիկներ դնել նաև  Ամենափրկիչ եկեղեցու ետնամասում գտնվող երկրաշարժի զոհերի հուշարձանին: Այդ պատճառով էլ  ՀՀ իշխանությունները   բարեկարգման աշխատանքներ սկսեցին նաև եկեղեցու ետնամասում: Ու որպեսզի ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովեն, Ամենափրկիչ եկեղեցին կառուցող Վարդան Ղուկասյանին ևս պարտադրեցին եկեղեցու վրա աշխատող ավտոկռունկը հեռացնել:

Ի դեպ, ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, այն  թե տեղադրելը, և թե հեռացնելը բավականաչափ թանկ է նստում, նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ արժի 10 հազար դոլար: Տեխնիկան արդեն հեռացրել են, մեր տեղեկություններով, դրա համար  որոշակի գումար պատրաստվում են  փոխանցել  նաև քաղաքային բյուջեից:

Այսօր կեսօրին ավտոկռունկը հեռացնելիս արտակարգ դեպք է գրանցվել, տեխնիկան շուռ է եկել, և վնասվել է կռունկավարի` 1968 թվականին ծնված Վալերի Ալբերտի Հայրապետյանի գլուխը: Նրան տեղափոխել են Գյումրու  բժշկական կենտրոն, որտեղ և բուժօգնություն ցուցաբերելով` դուրս գրել հիվանդանոցից:

Ինչպես Aravot.am –ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը, նրան ենթարկել են ռենտգեն հետազոտության, նրա մոտ  կոտրվածքներ չի եղել, սակայն  վնասված է եղել գլուխը և կար է դրվել  գլխի պատառոտված հատվածին:

Տեսանյութը` ՑԱՅԳ հեռուստաընկերության:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930