Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ուժային կառույցների աշխատակիցները վերահսկում են գյումրեցիներին

Նոյեմբեր 30,2013 21:55

Երեկվանից  շարքային գյումրեցիների համար բավական դժվարացել է քաղաքի կենտրոնում թե ոտքով քայլելը,  և թե մեքենայով երթևեկելը: Բանն այն է, որ նրանց ամեն քայլափոխի հետևում են  Վլադիմիր Պուտինի  անվտանգությունն ապահովելու եկած  ՌԴ ուժային  կառույցների աշխատակիցները` ԱԱԾ-ի, ոստիկանության…

Գյումրեցի վարորդների ասելով, նրանք ման են գալիս տարբեր գույների պետհամարանիշեր ունեցող մեքենաներով, որտեղ ֆիքսված է վերջիններիս տարբեր գերատեսչությունների պատկանելը:

Հետաքրքիրն այն է, որ այս օրերին  դժվարացել է նաև Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի  աշխատակիցների գործը, վերջիններս երկար-բարակ  «անկետա» են լրացնում Պուտինի անվտանգությունն ապահովողների մոտ, որպեսզի կարողանան  թատրոն ներս մտնել:

Որոշակի  անհանգստություն կա նաև թատրոնի շրջակայքում ապրող բնակիչների մոտ,  ովքեր համոզված են,  որ դեկտեմբերի 2-ին իրենք կամ տնային կալանքի են ենթարկվելու կամ իրենց իսկ տներից հեռացվելու են, քանի որ փակվելու է կենտրոնական փողոցը`հարակից փողոցներով, մուտքն ու ելքը խստիվ արգելվելու է: Հիշեցնենք, որ Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու հայ-ռուսական տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930