Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Գազի գինը էժանանալու է, բայց չի փոխվելու, ուրեմն թափանցիկության բացակայություն կա»

Դեկտեմբեր 05,2013 13:55

Տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն այսօր «Հենարան» ակումբում անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`Հայաստան կատարած այցին, Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը, գազի գնին:
Վարդան Բոստանջյանի խոսքով` այս պահին նշելը կամ թվարկելը կարող է համարվել անշնորհակալ գործ, քանի որ մենք դեռեւս չգիտենք, թե Մաքսային միությունն ինչ է տալու մեզ:

Վարդան Բոստանջյանն անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ ասաց, որ իրավունք չունենք չողջունելու նրան, որպես ուժեղ երկրի նախագահի: «Պետք է որակել, որ նրա այցը ցանկալի էր Հայաստանի համար: Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին` հասկանալի է, որ Հայաստանը չի կարող չունենալ ավելի ցանկալի ու արտոնյալ վիճակներ, որոնց մասին առաջիկայում կխոսվի: Ուզում եմ հասկանալ, ուզում եմ մտածել, որ հնարավոր չէ, որ ինչ- որ առումով Հայաստանի համար լավ չլինի: Բայց միշտ պետք է հավասարակշռել շահերն ու կորուստները»:
Վարդան Բոստանջյանը գտնում է`մեր իշխանությունները պետք է կառավարման որակ ունենան, իսկ այն, որ Մաքսային միության պարագայում կունենանք որակ`դա չի ուշանա:

Վարդան Բոստանջյանի խոսքով`Հայաստանի համար խոցելի խնդիրներից մեկը գազի սակագնի հարցն էր, Վլադիմիր Պուտինը պարզ ասաց, որ այն կիրացվի Ռուսաստանի ներքին գներով, կամ` 189 դոլարով. «Գազը հասնելով սպառողին, թե այդ գինը ինչքան կլինի`դեռ պարզ չէ: Այսինքն`բնակչության համար գինը չի փոխվելու, մնալու է նույնը, ինչը զարմանալի է, թափանցիկության բացակայություն, որն էլ հասարակության տարբեր շերտերի մոտ առաջացնում է հարցեր»:
Վարդան Բոստանջյանն անդրադառնալով «Ֆորբս» ամսագրի հրապարակմանը`
որտեղ ըստ վարկանիշի դասակարգված էր երկրների տնտեսական վիճակը եւ որում իր վատ տնտեսական վիճակով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը, համաձայնեց Հայաստանին տրված գնահատականին ու ասաց. «Մեր տնտեսության վիճակը շատ վատ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031