Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում հայտնվել Կոշի գաղութում». ՀՀ նախագահի վերջնաժամկետը փետրվարն է

Դեկտեմբեր 05,2013 21:18

Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների ամենշաբաթյա հավաքի ժամանակ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը հրապարակեց ՀՀ նախագահին ուղղված իրենց պահանջները:

«Եթե փետրվարին Սերժ Սարգսյանը չի ցանկանում հայտնվել Կոշի գաղութում, ապա պետք է կատարի մեր պահանջները: Պետք է անհապաղ կալանքի տակ դնել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, այդ ունեցվածքով կարող ենք մարել Հայաստանի արտաքին պարտքը: Աշխատանքից ազատել Գագիկ Խաչատրյանին, այսպես կոչված  տամոժնի Գագոյին՝ պարզաբանում պահանջելով այդ պաշտոնյայի հարյուր միլիոնների հասնող ունեցվածքի մասին: Ազգայնացնել նրա եւ ապօրինի հարստացած պաշտոնյաների ունեցվածքը: Չմոռանալ հաշվետվություն ներկայացնել Սաշիկ Սարգսյանի՝ ախպեր Սաշիկ, մականունը, եւ Միքայել Մինասյանի՝ փեսա Միշիկի, ունեցվածքի ծագումնաբանության մասին: Այս ամենը Սերժին ասում ենք՝ միտը պահի, փետրվարին գալու ենք տեսնենք: Մենք մեր ձեռով կանենք, խելք ունես՝ ինքդ արա»,- ասաց պարոն Սարգսյանը:

MHM83877-copy

Նա նաեւ ասաց, որ պահանջների ցուցակը դրանով չի ավարտվում. «Առաջիկա երկու ամիսներին պատրաստել Հայաստանում հանքարդյունաբերողների իրական ցուցակը: Դադարեցնել անխնա շահագործումը, որ Հայաստանին սպառնում է հերթական աղետով: Դադարեցնել Որոտանի կասկադի ապօրինի վաճառքը: Մինչեւ փետրվար Շանթ Հարությունյանը իր համախոհներով պետք է լինի ազատության մեջ: Փետրվարին, երբ կլինենք Ազատության հրապարակում պատրաստ պետք է լինի Ազգային ժողովը ցրելու Սերժ Սարգսյանի հրամանագիրը եւ պետք է հայտարարի իր հրաժարականը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վահան says:

    Այս ամենի ակունքները ըստ իս գալիս են 1990 թվից, երբ վարչապետ նշանակվելուն պես Վազգեն Մանուկյանը հայտարարեց, ու մենք` այսինքն իրենք, իշխանությունը կուլակաթափությամբ չի զբաղվելու… եղբայր, էլի չզբաղվեիր, բայց ինչու ես բարձրաձայնում…. ում եւ ինչ ես ուզում ասած լինել…. այ որ զբաղվեիք, դարձյալ` առանց հայտարարությունների, գուցեեւ չլիներ այսօր այս ողբալի վիճակը…

  2. Hakob says:

    “Առաջիկա երկու ամիսներին պատրաստել Հայաստանում հանքարդյունաբերողների իրական ցուցակը: Դադարեցնել անխնա շահագործումը, որ Հայաստանին սպառնում է հերթական աղետով: ”

    բավականին խոհեմ և արժեքավուր առաջարկ է:
    Սակայն կարծում եմ որ շուտով այդ հանքերը կդադարեն շահագործվել անգլո-եվրոպացիների կողմից ինքնստինքյա: “Կարմիրները ” այնքան էլ հեռու չեն 🙂

  3. David says:

    Չեմ հավատում հայի ոգուն,չեմ հավատում:Ինչու* փետրվարին, որովհետև…Սարքովի է:Պատվեր է:Հարմար պահին պոչը քաշելու:Նա միջազգային դատարանի առաջ է կանգնելու :666օր տևելու է մինչև դատավարության վերջը և որպես մարդկության դեմ չգիտեմ ինչ հանցագործ է դատվելու:Հանքերի արբանյակային լուսանկարներն էլ կան, իսկ դուք ուզում եք փրկել:Ինչ Կոշի գաղութ, գոնե Աբովյան ուղարկեք:Այդ բանտի շնորհիվ է նրա ճակատագիրը որոշվել, խելոքներ: Չհավատալով հայի ոգուն, ասեմ, որ չեմ հակառակում, բայց կգա փետրվար և կհիշեցնեմ:Նա `ամենայն հայոց էն առաջին կնգա մարդը գոնե գիտեք ում քարտեզի սև խալն է:Փետրվարին կխոսեմ, հայոց ոգի առած քաջե*ր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031