Բերդի տարածաշրջանի ուսանողներին ճանապարհի խնդրով ընդառաջել են

Բերդի տարածաշրջանի ուսանողներին ճանապարհի խնդրով ընդառաջել են

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում սովորում է  Բերդի տարածաշրջանի բնակիչ 102 ուսանող: Կապված Վազաշեն-Պառավաքար հատվածում առկա խնդրի, Իծաքար-Իջեւան ավտոճանապարհի դժվար երթեւեկելու լինելու հետ, այդ տարածաշրջանի  ուսանողները դիմել էին մասնաճյուղի տնօրինությանը, որպեսզի ճանապարհի հիմնահարցի  պատճառով իրենց բացակայությունները համարվեն հարգելի:  Մասնաճյուղի  հումանիտար գիտությունների ֆակուլտետի  պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, Այգեձորի բնակիչ Յուրի Ալիփյանը եւ նույն բաժնի առաջին կուրսի ուսանող, Նավուրի  բնակիչ Վոլոդյա Գրիգորյանը  մեզ ասացին, որ  մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն ընդառաջել է տարածաշրջանի ուսանողների խնդրանքին: Յու. Ալիփյանը եւ Վ. Գրիգորյանը հայտնեցին, որ  մասնաճյուղի տնօրենի  որոշումը իրենց ազատել է   ճանապարհի խնդրի պատճառով պարապմունքներին եւ նամանավանդ՝ քննություններին  իրենց  բացակայությունները  ոչ հարգելի համարվելու մտավախությունից:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի դեկտեմբերի 9-ի հրամանով՝ Բերդի տարածաշրջանից ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի առկա եւ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների բացակայությունները մինչեւ 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը համարվում են «հարգելի», մասնաճյուղի «կրեդիտային համակարգով առկա եւ  հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանողների գնահատման» կարգի համաձայն  այդ ուսանողներին է  փոխանցվելու  առավելագույն՝ 2 միավոր, մինչեւ 2013-2014  ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի լուծարքները՝ նրանց «ընթացիկ» եւ «հանրագումարային» քննություններին չներկայանալը համարվում է  «հարգելի» եւ թույլատրվում է դրանք հանձնել մինչեւ առաջին կիսամյակի ավարտը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հարգելիներս,հիմա էլ Առաքելյան Սամվելն է ,,օճառվում,,:Ուսանողի բացակայությունը նշանակում է գիտելիքների բացակայություն:Ճանապարհի հարցը այսօր կամ երեկ չի ծագել,ակադեմիկոս մարզպետը երկարամյա աշխատանքի տարիներին կարող էր մտածած լինել իր տարածաշրջանի բնակիչների մասին,,,փողերը գրպանելու ,, փոխարեն մի հատ հանրօգուտ աշխատանք կատարել:Հիմա արդեն երզում եմ պարզել մի հարց՝ինչ են պարտք մեր երկրի վերին ատյանները հանճարեղ Ղուլարյանին,որ չեն կարող էս արդար ժողովրդին փրկել նրա և նրա հանցավոր շրջապատի ներկայությունից:Մեր երկրի նախագահը նիստերից մեկի ժամանակ նշեց,որ իրավիճակը շտկելու համար պետք է ,,մեծ ձկների գլխից բռնել,,: Բայց ինչպես միշտ տուժում են ցածր և անպաշտպան օղակները:Մնում է սպասել և հուսալ……………

  2. Aram says:

    Վազաշեն-Պառավաքար ճանապարհի ուղղությամբ հակառակորդի մեկ կրակահերթը ոչ միայն ապացուցեց, որ Տավուշի մարզպետն ի զորու չէ բարդ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելով որոշումներ կայացնել, այլև ի ցույց դրեց մարզային իշխանությունների և ժողովրդի միջև օրեցօր խորացող անջրպետը: Իրավիճակը շտկելու փոխարեն մարզպետը մամլո ասուլիս է հրավիրում և ասում, որ /Ազատութկում ռ/կ/ ամենաանվտանգ տեղով ճանապարհ են կառուցում, տեխնիկան էլ կրակի տակ է աշխատում: Այդ դեպքում ում համար և ինչ նպատակով եք այդ ճանապարհը կառուցում:
    Մի թե ՀՀ Նախագահը չի տեսնում, որ մարզյին իչխանությունը պետական բյուջեն կերաման սարքած, խոճկորների նման դասավորված սպասում են իրենց օգտվելու հերթին:

  3. Garegin says:

    Իսկ որտեղ են ՞Տավուշ՞ հայրենակցական միության կարկառուն ներկայացուցիչները՝ հավանաբար այս անգամ գործելու հրահանգ չեն ստացել, դրա համար են լուռ: Պարոնայք տավուշցիների անունից հանդես եկողներ, մի թե այս իրավիճակը ձեզ չի մտահոգում, ինչու եք Բերդի տարածաշրջանն առանց պայքարի մարզպետի կամայականությանը հանձնում, հետո ինչ պատասխան եք տալու Տավուշի երիտասարդներին:

  4. artashes says:

    Այսօր մարզպետը մամուլի ասուլիսում իր ,,տեսակետներն,, է հրամցրել հավատացյալ
    հոտին
    -Պարզվում է նախագահ Ս.Սարգսյանին ուղղված նամակ-խնդրանքը Գանձաքար –
    Իծաքար անվտանգ ավտոճանապարհի կառուցման հետ կապված փոթորիկ է
    բաժակի մեջ:/,,Ազատություն,,ռ/կ,Նարե Ստեփանյան,9.12.2013 /
    -,,Ընտրվել է ամենաանվտանգ տարբերակը,,լրագրողներին ասաց Արմեն Ղուլարյանը:
    ,,Կրակի տակ աշխատում է մեխանիզմը:Չեմ ասում,որ կրակում են,բայց մարդը
    մտնում է վտանգավոր գոտի,, :500մլն դրամ է ծախսվելու այս ,,ամենաանվտանգ,,
    հատվածի վրա:/ ,,Ազատություն,,ռ/կ ,Նարե Ստեփանյան,9.12.2013 /
    – Մարզպետը նշեց,որ անվտանգ չէ նաև Իծաքար-Գանձաքար ճանապարհը:Թե ինչ
    վտանգներ կան կրակոցներից հեռու այս հատվածում,աստծուն է հայտնի:

  5. marat says:

    Մարզպետը մամուլի ասուլիսի միջոցով համաներում է շնորհում ԵՊՀ Իջևանի
    մասնաճյուղի բացակայող ուսանողներին:Այս պահին Շամշադինի շրջանը լուծում
    պահանջող ավելի հրատապ հիմնախնդիր չուներ: Կարծում եմ տարածաշրջանի
    երիտասարդները երախտագետ կգտնվեն և այսուհետև մեկ բաժակ ջրի մեջ
    փոթորիկ չեն առաջացնի: Առաջընթացը ակնհայտ է,- մինչ այս պահը մարզպետը
    Շամշադինին նայում էր միայն որպես բանկոմատի:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք