Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

Դեկտեմբեր 09,2013 20:23

Դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանում Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն: Մինչ վերջինիս ժամանումը, թուրքական պետական քարոզչամեքենան արդեն իսկ լուրեր է տարածում, որ Դավութօղլուն Հայաստանում պատրաստվում է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ իբրեւ նախապայման նշելով ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:

Ելնելով այն իրողություններից, որ Դավութօղլուն համարվում է հակահայկական շարժման գաղափարախոսներից ու Ցեղասպանությունն ուրացող երկրի արտաքին գործերի նախարարն է, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը պահանջում է Հայաստանի իշխանություններից.

1. Պետական մակարդակով ընդունելության չարժանացնել Դավութօղլուին:

2. Թույլ չտալ վերջինիս Երեւանն իբրեւ ամբիոն օգտագործել՝ հակահայ հայտարարություններով հանդես գալու համար:

3. Թուրք արտաքին գործերի նախարարի հայտարարություններին ի պատասխան հիշեցնել Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ ժամանակակից Թուրքիայի՝ հայկական հողերի վրա հիմնված լինելու փաստն ու Սեւրի պայմանագիրը:

Թուրքիայի՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը վիժեցվել է հենց պաշտոնական Անկարայի կողմից:  Մենք կոչ ենք անում այդ օրը համախմբվել հայ երիտասարդներին՝ բողոքելով ընդդեմ Թուրքիայի հակահայ ու լպիրշ քաղաքականության:

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիւան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031