Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու փոխքաղաքապետը Իտալիայի Նարդո քաղաքում զգում է ինչպես իր տանը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2013 19:55

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իտալիայի Նարդո քաղաքի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի միջև  6 կետանոց հուշագիր ստորագրելիս, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ով մինչ այդ հյուրընկալվել էր Իտալիայի հենց այդ քաղաքում, պատմեց իր տպավորությունները ներկաներին:

«Նոյեմբերի 16-19-ը պատվիրակությունը, որի կազմում նաև ես էի, այցելեցինք Իտալիայի Նարդո քաղաքը, ուզում եմ մեր գյումրեցիներին հավաստիացնել,  որ այդ քաղաքում ես զգացի ինչպես իմ տանը: Շատ ջերմ ընդունելություն էր, հազվադեպ է պատահում, որ մարդը գնում է ուրիշ քաղաք և իրեն այդպես է զգում», -ասաց փոխքաղաքապետը:

Գյումրու փոխքաղաքապետն այնքան հիացած էր  իտալական այդ քաղաքով ու Գյումրի վերադառնալով այնպիսի ճոխ պատմություններ էր արել, որ Սամվել Բալասանյանը Նարդոյի մասին խոսելիս ամեն վայրկյան վկայակոչում էր իր փեսա Ռուբեն  Սանոյանին:

Իսկ հուշագիրը ստորագրելիս,  Գյումրու քաղաքապետը Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիին ասաց, որ ինքն էլ հաճույքով կհյուրընկալվեր նրանց քաղաք: «Պարոն Սանոյանը մեծ հետաքրքրությամբ ներկայացրեց, ես էլ մեծ հաճույքով, պատվիրակությամբ կգամ ձեր քաղաք», -ասաց Սամվել Բալասանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. HM says:

    Կգնան կգան կարեւորը այդ չէ այլ այն , որ այս երկիրը ներկյացնում են 40-50 ընտանիք, ինչը բնորոշ է ՄԱՖԻՈԶ կլաններին: Գյումրիյում էլ նորմալ մարդ չկար, հենց միայն հերթական ավազկի բարեկամը պետք է ներկայացներ մեր հրաշալի ԳՅՈՒՄՐԻՆ ՞:
    Վայ քեզ Հայաստան , սա արդեն վերջն է …
    Ինչ վորաբերվում է լավ զգալուն, իսկ ինչու պետք է վար զգար նրանք այսօր ամենուրեք իրենց զգում են ինչպես իրենց տանը:
    Ում ինչ թե նաիրյան ծագող արեւին խռխռոցով է դիմավորում ազգը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031